div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

28.11.2014

ՄԻ ՍԻՐՈ ՊԱՏՄՈւԹՅՈւՆ

Պատմվածքը խմբագրեց Արմեն Մխեյանը

Երեկո  էր: Աշնանային մի գեղեցիկ երեկո: Երկնքից մեղմ անձրև էր թափվում: Ամեն ինչ շատ գեղեցիկ եր ու հիանալի: Արմենն ու Անին ինչպես միշտ զրուցում էին, զրուցում էին ամեն ինչից: Եվ ամենակարևորն այն էր, որ երկուսին Էլ հետաքրքիր էր  զրույցը  և  ոչինչ չէր կարող խանգարել: Եվ չէր էլ խանգարում:
Արմենն ու Անին  շատ կարճ ժամանակ  էր ինչ ծանոթացել էին, սակայն այդ կարճ ժամանակահատվածում հասցրել էին մտերմանալ այնքան, որ կարծես երկար  տարիների պատմություն ունեն թողած անցյալում: Սակայն դա այդպես  չէր...
Նրանք ծանոթացել էին շատ պատահաբար՝ գրադարանում, բայց դրանից հետո ոչ մի կերպ չէր ստացվում կրկին հանդիպել: Այդ հանդիպմանը խանգարում էր ինքը` մեծն Ժամանակը: Բայց Արմենը հույսը չԷր կորցնում, անդադար փնտրում էր մի առիթ` Անիին իրական  կյանքում ևս մեկ անգամ տեսնելու համար:  Բայց միևնույնն է չէր ստացվում կամ իրեն էր ինչ-որ բան խանգարում, կամ Անիին: Արմենին այդ հանգամանքը նյարդայնացնում էր, քանի որ իրենք կարողանում էին առանց խոչընդոտների շփվել, սակայն ժամանակը  նրանց հանդիպել թույլ չէր տալիս ...

15.11.2014

ՍԻՐՏՍ Է ՍԱ ՈւԶՈւՄ


Չեմ ուզում հեռու լինես ինձանից,
Չեմ ուզում անվերջ կարոտեմ քեզ,
Ուզում եմ նայել աչքերիդ ջերմ,
Անվերջ հիանալ հայացքով քո հեզ...

ՍԻՐՈւՄ ԵՄ ՔԵԶ ԱՆԿԵՂԾ ՍԻՐՈՎ

Անկարող եմ քեզ մոռանալ,
Ինքս ինձ ստիպել քեզ չսիրել,
Եվ իմ հոգուց, սրտիս խորքից
Քեզ հեռացնել, հեռու վանել...

09.11.2014

ԿՅԱՆՔԻՑՍ ՇԱՏ ՍԻՐՈւՄ ԵՄ ՔԵԶ

Ուր էլ գնաս, ուր էլ լինես
Հավատա միշտ կողքիդ եմ ես...
Ինչ էլ անես, ինչ էլ չանես,
Հուր-հավիտյան կողքիդ եմ ես...

ԵՍ ՍԻՐՈւՄ ԵՄ ՔԵԶ, ԻՍԿ ԴՈւ՞

Ինձ պետք է, որ դու
Միշտ կողքիս լինես,
Ինձ պետք է, որ դու
Միշտ ժպտաս կողքիս...

ՀԱՎԱՏԱ

Բոլոր այն բառերը որ ասել եմ քեզ,
Հավատա անկեղծ են, ծնված իմ սրտից,
Բոլոր այն բառերը, որ ասել եմ քեզ,
Հավատա անկեղծ են` իմ հոգու խորքից...
Եվ ակնթարթները ջերմությամբ լցված,
Կողքիդ անցկացրած, օրհնություն դարձած,
Այրում են հիմա սիրտս ու հոգիս,
Կարոտ ասվածի պատճառով անսանձ...
Եվ հիմա կարծես, երբ հեռու ես դու,
Խոսքերն այդ այրում են, տանջում են անվերջ,
Նորից քեզ տեսնելու տենչը անսահման
Վառել է սրտումս մի կրակ անշեջ...
Տուր ինձ գեթ մեկ շանս կոխքիդ լինելու,
Սրտիս ողջ սերը քեզ նվիրելու,
Հավատա, խնդրում եմ խոսքերին իմ այս,
Խոսքեր իմ հոգուց, իմ սրտից ցնված...

08.11.2014

ԳԺՎՈՒՄ ԵՄ ԿԱՐՈՏԻՑ


Կարոտել եմ քեզ անչափ,
Էլ չեմ դիմանում,
Քեզ տեսնելու տենչն անհագ
Հանգիստ չի թողնում...

07.11.2014

ԴՈւ ԻՄ ՍՐՏԻ ԹԱԳՈՒՀԻ...

Ժամանակը թույլ չի տալիս,
Որ ես անվերջ լինեմ կողքիդ,
Ցանկութունը թեև շատ է
Ալեկոծում խեղճ հոգիս...
Սակայն մեկ է միշտ հիշիր
Դու իմ սրտի գանձն ես,
Հոգուս միակ լույսն անմար,
Կյանքիս միակ զարդն ես...
Ես ամեն ուր, ամեն վայրկյան
Կպարուրեմ քեզ իմ սիրով,
Ժամանակի միջով կանցնեմ,
Որ միշտ ապրեմ քեզանով...
Դու իմ սրտի թագուհի...


Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար