div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

19.02.2016

ԱՊՐՈՒՄ ԵՄ ՀՊԱՐՏ


Այն օրից, ինչ աշխարհ եկա
Փորձություն էր կյանքը իմ,
Մեկ բախվում էի ամուր պատի,
Մեկ քայլում բախտի կողքին...
Դառնություններ շատ եմ տեսել,
Հաղթահարել եմ պատվով,
Բարդությունների հանդւպել՝
Անցել վեր պարզած գլխով...
Եվ չեմ ծնկել ոչ մի դեպքում
Չեմ վախեցել ոչնչից,
Դեմ գնացել ճակատագրին,
Չեմ վախեցել թեժ մարտից...
Ճակատագրի հետ մարտնչել,
Պայքարել եմ անընդմեջ,
Եվ ապրելու իրավունքը
Հաղթելով եմ վաստակել...
Եվ հիմա էլ բախտ կոչվածը,
Փորձում է իմ կամքն անպարտ...
Կպարտվե՞մ այս անգամ,
Թե՞ էլի կապրեմ հպարտ...
Իսկ ես գիտեմ. չեմ պարտվի,
Գոյությունս չեմ կորցնի,
Ապրել եմ կյանքս վստահ,
Հպարտությունս չեմ կորցնի...
Եկել եմ հպարտ...
Ապրել եմ հպարտ...
Կգնամ հպարտ...

Комментариев нет:

Отправка комментария



Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար