Մի օր ծերունի իմաստունի է մոտենում իր աշակերտներից մեկը և հարցնում է.
- Իսկ ո՞րն է Ձեր երջանկության գաղտնիքը, ո՞րն է այն բանալին, որով դուք բացել եք երջանկության դարպասները: Կիսվեք մեզ հետ և հնարավոր է, որ մենք նույնպես կարողանանք գտնել մեր երջանկությունը …
Իմաստունը պատասխանում է.
- Ոչ, չեմ ասի, ես ոչ-ոքի երբեք նման գաղտնիք չեմ վստահում:
Աշակերտը զարմանում է, մտածելով, թե իմաստունն արդեն ծերացել
և ժլատ է դարձել:
Սակայն շարունակում է իր հարցերը:
- Իսկ ի՞նչն է պատճառը, որ չեք ցանկանում սովորեցնել մեզ ինչպես լինել
անսահման երջանիկ, ինչպես դուք:
Իմաստունը պատասխանում է.
- Զավակս, ես քեզ երբեք չեմ կարող սովորեցնել ինչպս դառնալ
երջանիկ, քանի որ ես քո կյանքով չեմ ապրում: Ես ապրում եմ իմ կյանքով ու գիտեմ իմ կյանքի
երջանկության գաղտնիքը: Դա իմ կյանքն է, ու քեզ այն ոչինչ չի տա: Դու պետք էսովորես
ապրել քո կյանքով, հանգիստ թողնելով դիմացդ կանգնածինը: Չի կարող լինել այնպես, որ
իմ երջանկությանճանապարհը հասանելի ու հետաքրքիր լինի քեզ:
Դու սովորիր ապրել քո կյանքը յուրովի, անցիր քեզ հասանելի
ճանապարհը, յուրովի գտիր խոչընդոտները հաղթահարելու ուղղիները ինքնուրույն գտիր, մի
փորձիր ուրիշի երջանկության միջոցով կամ ուրիշի երջանկության գաղտնիքն իմանալով կառուցել
քո երջանկությունը: Դա քոնը չէ, ստեղծիր քոնը և ապրի քոնը ստեղծելով,
Քանի որ դու ի կյանքով չես ապրում ու իմ կյանքում թաքնված
չի քո երջանկությունը:
Հ.Գ. Ինչ եմ ուզում ասել.
- Բավական է դիմացինի կյանքում
փնտրեք Ձեր սեփական երջանկությունը, ստեղծեք Ձեր կյանքը և կհասկանաք սեփական երջանկության
համը…
Комментариев нет:
Отправить комментарий