div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

30.04.2014

ԲԱՐԵՎ

«Հիշեք մի պարզ ճշմարտություն,
Բարև պետք է տալ նաև թշնամուն,
Քանզի թշնամին հենց իր գոյությամբ
Ստիպում է գնահատել ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ
ու ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆԸ,
Եվ քեզ էլ սովորեցնում է լինել ճիշտ 
ԸՆԿԵՐու լավ ՄԱՐԴ... »

***
Բարև ով մարդիկ,
Բարև ով աշխարհ,
Բարև ընկերներ,
Կյանքի ճանապարհ:
Բարև հարազատ,
Օտար, անծանոթ,
Բարև տիեզերք,
Եվ կյանք երազկոտ:
Բարև ընկերներ,
Անկեղծ մարդկություն,
Կյանքի հորձանուտ,
Սեր, արդարություն:
Բարև իմ կյանքում՝
Իմ սրտում ապրող,
Վեհ արդարություն
Կյանքը իմ փոխող:
Բարև այնմարդկանց
Ում վստահորեն,
Առանց կասկածի
Կողքիս եմ պահել:
Բարև նաև Ձեզ,
Ում չեմ հասկացել,
Վանել եմ, բայց միշտ
Սրտումս եմ պահել:
Ու այսպես էլի 
Ջերմ բարեվելու
Առիթներ շատ կան
Մարդկանց հարազատ:
Մարդկանց անազատ ...
Կամքով անազատ,
Մտքով անազատ,
Հոգով անազատ...
Քանզի նրանք էլ 
Շատ թանկ են միշտ,
Քանզի նրանք էլ
Ինձ հետ են միշտ:
Բարև նաև Ձեզ,
Ում նեղացրել եմ,
Ումից նեղացել,
Բայց միշտ ներել եմ:
Հոգումս պահել,
Ու միշտ սիրել եմ:
Բարև նաև Ձեզ,
Քանզի Ձեզանով
Կյանքն հասկացել եմ,
Չարին հաղթել եմ,
Վատին մոռացել,
Կյանքին հաղթել եմ.
Ձեզնով ցնծացել:
Բարև, ով մարդիկ
Համայն աշխարհի,
Ձեր սերն իմ սրտում
Երբեք չի մարի,:
Բարև նաև Ձեզ
Չարամիտ մարդիկ,
Քանզի Ձեր կողքին
Կյանքն է մեծ գաղտնիք:
Քանզի առանց Ձեզ
Թերի կլիներ
Կյանքն առաձնապես.
Ապրել՝ չիմանալ,
Թե ինչպես ապրել,
Ու չկողմնորոշվել,
Թե կյանքում այս բարդ
Ինչպես չկորչել...
Ու ճիշտ վայրկյանին
Ճիշտ բառը ասել՝
Ու քո սիրելիին
Միշտ կողքիդ պահել...
Բարև մեծ աշխարհ,
Որտեղ ես ծնվել,
Կյանքս ապրել եմ,
Այսքանն հասկացել:
Լավ մարդկանց դերը
Կյանքում գնահատել,
Նրանց տեղը միշտ
Իմ կյանքում զգացել,
Նրանցով ապրել եմ՝
Նրանց նմանվել...
Նրանց տվել եմ
Ընկերոջ կոչում,
Նրանց պահել եմ
Իմ հոգու խորքում:
Ընկեր եմ կոչել.
Կոչվել եմ ընկեր...
Ու ընկերներիս հետ
Աշխարհին այս մեծ,
Հաղթել եմ խոսքով...
Նրանց ասելով ԲԱՐԵՎ...



28.04.2014

ՔՈ ԱՉՔԵՐԸ

Քո աչքերը նեղացած են,
Քո աչքերն են լու՛ռ, թաղծո՛տ,
Քո աչքերը դառնացած են,
Տխու՛ր, մելամաղձոտ:

Բայց էլի միշտ հմայիչ են,
Խենթացնող ու ալեկոծ,
Բայց էլի միշտ գրավիչ են,
Ջերմ անմնացորդ:

24.04.2014

ԳՐԱՆԿԱՐ 1


22.04.2014

Հարցեր անպատասխան

Ինչու՞սիրել, եթե գիտես չես սիրվելու,
Կամ երազել, եթե գիտես երազանքիդ չես հասնելու,
Ինչու՞ սպասել, եթե գիտես որ չեն գալու,Ինչու՞ թակել, եթե գիտես չեն բացելու,
Ինչու՞ խոսել, եթե գիտես չեն լսելու,
Հասկանալու կամ օգնելու, աջակցելու...
Եվ ու՞մ են պետք նպատակներն,
Եթե հենց նա ում հետ կապված
Նպատակ ես դու կառուցում,
Քո մտքի մեջ, սրտիդ խորքում՝
Հեռանում է, քեզ չի լսում,
Չի հասկանում քո խոսքերը ...Ինչու՞ մարդիկ, տխուր նստել
Ու երազել ապագայով,
Եթե դու քեզ քո ներկայում դեռ չես գտնում...
Ինչու՞ կազմել մեծ պլաններ ապագայում,
Եթե հենց նա, ով պետք էր քեզ ապագայում,
Էլ կողքիդ չի. հեռացել է.
Լքել է քեզ ու մոռացել խոստումները,
Իր խոսքերը, պատգամները...
Էլ ու՞մ է պետք քո մեծ սերը,
Եթե պետք է լոկ դու սիրես,
Իսկ նա, ով որ պեք է սիրեր սիրտդ անկեղծ՝
Լքել է քեզ...Այդ ժամանակ ինչու՞ խոսել, եթե գիտես չեն լսելու,
Կամ երազել, եթե գիտես երազանքիդ չես հասնելու...
Եվ վերջապես ինչու՞ սիրել, եթե գիտես չես սիրվելու...

19.04.2014

Վերցրու սիրտս քեզ


Իմ սիրտը տալիս եմ ես քեզ,
Բարով վայելես...
Իմ սիրտը տալիս եմ ես քեզ,
Այն զգույշ կպահես...
Իմ սիրտը քեզնով է ապրում,
Զգույշ, որ չսպանես...
Բաբախում է այն լոկ քո սիրով,
Զարկերին տես վերջ չդնես...
Զգույշ պահիր այն քեզ մոտ,
Պահիր այն սրտիդ խորքում,
Ձեռքիցդ այն վայր չգցես
Նա միմիայն քեզ է սիրում...
Սիրտս հանձնում եմ ես քեզ,
Որպես զմրուխտե արձան,
Որպես քո սիրուց ստեղծված
Զմրուխտե չքնաղ ապարանք...
Զգույշ, որ այն չքանդես...
Լոկ դու ես այնտեղ բնակվում...
Սիրսը, որպես կյանքի զանգ
Քեզ համար է միայն ղողանջում...

Ոչինչ չգիտես


Ուզում եմ անվերջ քեզ գրկել, շոյել,
Ուզում եմ ամուր քեզ կրծքիս սեղմել,
Անվերջ հիանալ քո գեղեցկությամբ,
Մեղմ համբուրելով կարոտս առնել:
Բայց սա լոկ պատրանք է...
Դու շա՜տ հեռու ես...
Ուզում եմ քեզնով անվերջ հիանալ,
Փորձում եմ քեզնով կյանքս լիացնել,
Քո ջերմությամբ եմ փորձում ջերմանալ,
Սակայն դու չկաս...
Դու շա՜տ հեռու ես...
Քո աչքերի մեջ ինձ եմ որոնում,
Չքնաղ նկարիդ անվերջ նայելով,
Սակայն նկարդ ոչինչ չի պատմում,
Այն սառն է, ինչպես սիրտս միայնակ:
Սակայն ես անվերջ փորձում եմ գտնել...
Ու քո բարությամբ միշտ բարիանալ:
Սակայն դու չկաս...
Դու շա՜տ հեռու ես...
Քո մասին անվերջ երգեր եմ գրում,
Քեզ են նվիրված բոլոր տողերը,
Դու կարդում ես լուռ. լուռ գովերգում ես...
Բայց հերոսուհուն ավաղ չգիտես...
Բայց ես անդադար քեզ եմ գովերգում ,
Անվերջ, անդադրում քեզ եմ որոնում,
Առանց քեզ կարծես լուռ մահանում եմ,
Ավաղ քեզ գտնել չեմ կարողանում...
Բայց դու  այս մասին ոչինչ չգիտես,
Քանզի իմ սրտից այնքա՜ն հեռու ես...
Կարոտում եմ քեզ.....

15.04.2014

ԴՈՒ ԵԿԱՐ ԵՎ ՓՈԽՎԵՑ ԱՇԽԱՐՀԸ

Դու եկար իմ կյանք, քեզ հետ բերելով արևն աշխարհի,
Եվ ջերմացրեցիր իմ մրսած հոգին,
Դու մտար իմ կյանք քեզ հետ բերելով սերը դարերի,
Ինձ պարուրելով մի աստվածային սիրո շղարշով,
Դու եկար, հետդ աստծո օրհնանքը սիրտս մտցրեցիր,
Երջանկացրեցիր, մի աստվածային պարզ երջանկությամբ...
Մանկան մտքի պես քո մաքուր սիրով
Սրտիս տեր դարձար, ու քո հմայքով
Մտքիս տեր դարձար, ու քո պարզությամբ
Միտքս պարզեցրիր, ու քո մաքրությամբ
Հոգիս մաքրեցիր բյուր կասկածներից...
Դու մտար իմ կյանք, փոխվեց ամեն բան,

Աշխարհը փոխվեց վայրկենապես,
Դառնալով կարծես Աստոծուց ինձ նվեր
Ուղարկված դրախտ իր հրեշտակով...
Եվ կարծես ասաց Աստված շշուկով.
- Ահա, սա քոնն է, բարով վայելես,
Բայց տես, որ հանկարծ նորից չկորցնես,
Քանզի մեկ այլը էլ չի լինելու:
Սա է միակը, քեզ հասանելին,
Դու էլ չես գտնի ավելի լավին, քանի որ լավը հենց սա է, որ կա,
Քանի որ նա է փոխել ամենը. աշխարհդ, կյանքդ, հոգիդ ու միտքդ,
Քանզի հենց նա է ընտրյալը սրտիդ, քանզի հենց նա է քո բախտակիցը,
Քո կողակիցը, քո սրտակիցը և ճակատագրով քեզ հետ կապվածը...
Դու եկար իմ կյանք, որպես սպասված հյուր,
Ով մոտք է գործում տուն անսպասելի,
Եվ օվկիանոսի ալիք է բերում, այն անվանելով վեհ երջանկություն...
Մտար դու իմ կյանք, քեզ հետ բերելով բազում նվերներ երկնքից թափված,
Բայց կարևորը, որպես մեծ նվեր դու քեզ բերեցիր ....

12.04.2014

ՍԵՐԸ

Սերը թանկ է, սերը կյանք է,
ՍԵրը գանձ է.մեծ, անգին,
Սերը հուշ  է, սերը փուշ  է,
Սերը  հույզ է թանկագին:
Սերը երգ  է, սերը վերք է,
Սերը թախիծ է, բերկրանք,
Սերը իղձ  է, սերն անպիղծ  է,
Սերն ամրոց է ու վեհ կյանք:
Սերը վանք է, սերը հանք է,
Մի մեծ աշխարհ է այն թանկ,
Սերն անրջանք ու պատրանք է,
Հուշերի աշխարհ անտակ:
Սերը վերք է, սերը բերք է,
Երազան է ու կսկիծ,
Սերը ծաղկող նորատունկ է,
Ցավ, արտասուք ու թախիծ:
Այն ծնվում է սրտում արդար,
Ու ապրում է դարեդար,
Սերը սրտի քաղցր ճիչն է,
Անուշ կարոտ է արդար:
Սերը իղձ է, սերն անպիղծ է,
Մեծ աշխարհ երազանքի,
Սիրո երկինքն աստղալից է,
Մի մեց  գիրք է պատրանքի:
Սերը գանձ է, սերն անսանձ է,
Այն նվերն է աստծո,
Աստվածային ուժով օժտված,
Կյանքի ճիչն է աստծո:

ՄԻԱՆԳԱՄԻՑ

Ես քեզ տեսա ու սիրեցի,
Սիրեցի քեզ միանգամից,
Դու իմ սրտին կյանք տվեցիր,
Ու տիրեցիր միանգամից:
Դու փոխեցիր հունը կյանքիս
Ու ինձ մի նոր կյանք տվեցիր,
Չորացրեցիր արցունքն աչքիս,
Ու իմ հոգին ջերմացրեցիր:       
Սիրեցի քեզ միանգամից,
Բայց մենակ եմ ահա նորից,
Այնպես արա, որ նոր կյանքս
Չամայանա միանգամից. . .

ՏԱՐՕՐԻՆԱԿ ԶԳԱՑՈՒՄ

Սարառում եմ լոկ այն մտքից,
Որ կարող է քեզ կորցնեմ,
Որ  կարող է դու հեռանաս,
Ու հավիտյան ինձ մոռանաս:
Զմայլվում եմ ամեն անգամ,
Երբ նայում եմ քո հայացքին,
Երբ նայում եմ քո աչքերին,
Սերն է տիրում իմ խենթ սրտին:
Վախենում եմ լոկ այն մտքից,
Որ կարող է քեզ մոռանամ,
Որ կարող է ինքս հեռանամ,
Ու իմ սերը ինքս ուրանամ:
Հմայվում եմ քո բառերից,
Կախարդական քո վարսերից,
Քո վեհ, մաքուր անբիծ հոգուց,
Ու կախարդիչ ու նուրբ սիրուց:
Սարառում եմ ու զմայլվում,
Վախենում եմ ու հմայվում,
Ի՞նչ զգացում է սա մինչ օրս,
Հասկանալ չեմ կարողանում:





Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար