div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

29.05.2014

ԱՅԴ Ո՞ՆՑ Է ՍՏԱՑՈՒՄ

Դու ամեն տեղ կաս...
Ես քեզ տեսնում եմ ամեն ակնթարթ,
Իմ կողքին ես դու, իմ աչքի առաջ,
Իմ վառ հուշերում, նույնիսկ երազում,
Աստղերի մեջ էլ քո փայլն եմ տեսնում,
Կամ լուսնի վրա, հեռվում, լուռ կանգնած,
Արևի կողքին լուռ փայլատակող.
Կարծես նոր արև, նոր աշխարհ եկած...
Դու ամեն տեղ կաս...
Իմ անուրջներում, տխուր օրերում,
Տխուր օրերի ակնթարթներում,
Որոնք կարծես թե նմանվում են մի ուրախ վայրկյանի.
Ուրախ ակնթարթ տխուր վայրկյանում...
Դու ամեն ուր ես...
Ինձ շրջապատող այս մեծ աշխարհում,
Այս մեծ աշխարհի փոքր անկյունում,
Իմ երազների իրականության,
Եվ իրականության երազների մեջ,
Իմ կողմից ստեղծված այն նոր աշխարհում՝
Իմ հուշաշխարհում,
Աշխարհ, որտեղ կանք միայն ես ու դու,
Եվ չկա չարը, կա միայն բարին,
Եվ չկա այնտեղ որևէ սև կետ,
Ամեն բան պարզ է, զուլալ ու մաքուր,
Քո սերն է այնտեղ միմիայն շողում,
Եվ շողարձակում՝ բարություն սփռում...
Դու ամեն տեղ կաս...
Այդ ո՞նց է ստացվում, որտեղ որ ես եմ
Այնտեղ դու էլ կաս,
Բայց որտեղ դու ես՝ այնտեղ ես չկամ...

Комментариев нет:

Отправить комментарий



Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար