div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

13.11.2015

ԴՈՒ ԵԿԱՐ


Դու եկար և ամեն ինչ փոխվեց,
Դու եկար և կյանքն ինձ ժպտաց,
Արևը ջերմություն ինձ տվեց,
Արթնացավ իմ սիրտը քնած…


Դու եկար և ամեն ինչ փոխվեց,
Ծլեցին ծաղիկներն իմ ճամփին,
Իմ կյանքը ջերմությամբ լցվեց.
Գարունը լցվեց իմ հոգին…
Դու եկար և կյանքն ինձ ժպտաց,
Արևը ջերմություն պարգևեց,
Արևի շողն ինձ դիմավ,
Իմ սիրտը ծով սիրով լցվեց…
Արևը ջերմություն ինձ տվեց ,
Սիրտս արևի շողը զգաց,
Եվ քնքուշ սիրո թովչանքը
Սիրտս նուրբ թավիշով պատեց…
Եվ սիրտս արթնացավ խոր քնից,
Եվ սկսեց իր կյանքը նորովի,
Եվ լցվեց շուրջ բոլորը կյանքով,
Աստղերը փայլեցիմ նորովի…
Դու եկար և փոխվեց ամեն ինչ,
Արևը ջերմություն ինձ տվեց,
Արթնացավ իմ սիրտը խոր քնից,
Եվ կյանքն ինձ ջերմ ժպիտ պարգևեց…

Комментариев нет:

Отправить комментарий



Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար