div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

01.08.2014

ՔԵԶ ԻՆՉՊԵՍ ԿՈՉԵՄ

Կրկին կարոտն է ինձ այցի եկել,
Բայց ում, ցավոք դա չեմ հասկանում,
Մի±թե կրկին քեզ, դու իմ հեռավոր,
Բայց սրտիս շատ մոտ անծանոթուհի..
Մի±թե քեզ կրկին տեսնելու տենչն է
Ստիպում մտածել, անվերջ երազել,
Մի±թե քեզ կրկին գտնելու հույսն է
Իմ ճամփան կրկին նոր լույսով պատել...
Բայց ես չգիտեմ քեզ որտեղ փնտրեմ,
Եվ ես չգիտեմ, արդյո±ք կգտնեմ,
Բայց միևնույն է քեզ կաոտում եմ,
Քեզ հանդիպելու մասին երազում...
Սակայն կա մի հարց. Անունդ ի±նչ է,
Անունը անգամ ես քո չգիտեմ,
Լոկ գեղեցկությունդ է հոգիս գրավել,
Չգիտեմ անգամ քեզ ինչպես կոչեմ..
Ես տեսել եմ քեզ շատ կարճ մեկ վայրկյան,
Չէ, մեկ ակնարթ, բայց դա էլ բավ էր,
Որ ես հիմա լուռ նստած խորհում եմ,
Քեզ կարոտում եմ ու քեզ եմ փնտրում...

Комментариев нет:

Отправить комментарий



Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար