Դու պետք ես ինձ ջերմանալու,
Կյանքումս նոր օր ու արևի շող բերելու,
Խենթանալու, երջանկության գիրկն ընկնելու,
Գեղեցկությամբ հիանալու համար միայն...
Դու պետք ես ինձ շուրջ բոլորի,
Եվ բնության գեղեցկությունն հասկանալու,
Ասվածաշնորհ սիրո գրկում ծվարելու
Ու խենթի պես քեզ սիրելու համար միայն...
Դու պետք ես ինձ լոկ սիրելու,
Եվ սիրվելու ու ջերմության վեհ օվկիանում
Լուռ սուզվելու համար միայն...
Դու պետք ես ինձ այս աշխարհում,
Որ քեզանով՝ քո օգնությամբ
Անցնեմ սիրո արահետով...
Դու պետք ես ինձ լոկ ապրելու համար միայն...
Ապրել քեզնով ու քեզ համար,
Եվ արարել նոր աշխարհներ քո օգնությամբ,
Եվ հալեցնել բյուր սառույցներ ճանապարհին
Լոկ քո սիրով ու քո սիրո վեհ ջերմությամբ...
Կյանքումս նոր օր ու արևի շող բերելու,
Խենթանալու, երջանկության գիրկն ընկնելու,
Գեղեցկությամբ հիանալու համար միայն...
Դու պետք ես ինձ շուրջ բոլորի,
Եվ բնության գեղեցկությունն հասկանալու,
Ասվածաշնորհ սիրո գրկում ծվարելու
Ու խենթի պես քեզ սիրելու համար միայն...
Դու պետք ես ինձ լոկ սիրելու,
Եվ սիրվելու ու ջերմության վեհ օվկիանում
Լուռ սուզվելու համար միայն...
Դու պետք ես ինձ այս աշխարհում,
Որ քեզանով՝ քո օգնությամբ
Անցնեմ սիրո արահետով...
Դու պետք ես ինձ լոկ ապրելու համար միայն...
Ապրել քեզնով ու քեզ համար,
Եվ արարել նոր աշխարհներ քո օգնությամբ,
Եվ հալեցնել բյուր սառույցներ ճանապարհին
Լոկ քո սիրով ու քո սիրո վեհ ջերմությամբ...
Комментариев нет:
Отправить комментарий