div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

13.10.2016

ԱՅՍ ԻՆՉՊԵ՞Ս ՓՈԽՎԵՑԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ

Այս ինչպե՞ս փոխվեցին ժամանակները,
Փոխելով իրենց հետ մարդկանց,
Այն ճամփան, որն անցնելը դյուրին էր,
Դարձրեցին մեզ համար անանց:

Փակեցին բոլոր ճամփաները,
Որն ընտրել, ու անցնում էինք հանդարտ,
Խառնիխուռն ուղիներ բացեցին,
Վերջ դնելով մեր կյանքին անդարդ:
Փոխեցին մարդկանց հոգիները,
Այն ինչ բարի էր, դարձրեցին՝ չար,
Մաքրեցին բոլոր լավ մտքերը,
Որոնք սրտերում դեռ կար…
Կարեկցանքը ջնջեցին այնպես,
Ասես այն երբեք չի եղել,
Չարը պատեց հոգիներն այնպես,
Կարծես կյանքն ինքն է ստեղծել…
Հարգանքը հեռացավ անդարձ,
Թողնելով լոկ դատարկություն,
Բաժանեց հոգիներն անբաժան,
Ծնեց մի նոր հիվանդություն,
Կոչելով նրան մենություն…
Մեծերն ուրացան փոքրերին,
Փոքրերը դարձան անտարբեր,
Էլ սերը չդիպավ սրտերին,
Չզգացին այն ջերմը բարեբեր…
Սեր ասվածը դարձավ հանելուկ,
Չհասկացվեց հիմա այն կա՞, թե՞ չկա,
Բոլորը մոռացան անցյալը,
Տեսնելով միայն այն ինչը կա…
Ապագան անորոշ դարձավ,
Դարձավ նաև անհետաքրքիր,
Ապրելն իր իմաստը կորցրեց,
Մարդը իր իսկ ձեռքերով,
Իրեն իր արմատից պոկեց…
Աշխարհում փչացավ ամեն բան,
Մարդկությունը դարձավ եսասեր,
Շահերից ծնված միասնությունը,
Անվանեց ամուր, անկեղծ սեր:
Մարդիկ դարձան անհատներ,
Հոգևոր միասնությունը կորավ,
Աշխարհում ամեն բան ցրտեց,
Մարդկային ջերմությունը մեռավ:
Այս ինչպե՞ս փոխվեցին ժամանակները,
Ամեն ինչ դարձավ միապաղաղ,
Ամեն ինչ խառնվեց իրար,
Աշխարհում մեռավ կյանքը խաղաղ…

Комментариев нет:

Отправить комментарий



Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար