Երանի քեզ, ով իմ սիրելի,
Որ այս կարոտը հիմա չես զգում,
Որ այս կարոտի պատճառով անհագ
Այս փուչ աշխարհում զուր չես տանջվում..
Երանի քեզ, որ այս աշխարհում,
Կարոտի հարվածը սրտիդ չես զգում,
Եվ դու չգիտես, որ սիրուց բացի
Կա նաև կարոտ, որ սպանում է քեզ...
Ախ, կարոտ կոչված, դու հեռու գնա,
Իմ սրտից, հոգուց լռին հեռացիր,
Իմ կյանքից հավետ ու լուռ հեռացիր,
Թող կյանքս փոքր ինչ հանգստանա...
Երանի քեզ, ով իմ սիրելի,
Որ սերն է միայն ապրում քո հոգում,
Եվ քո սրտի նուրբ լարերի հետ,
Կարոտ կոչվածը դեռ խաղ չի անում...
Որ այս կարոտը հիմա չես զգում,
Որ այս կարոտի պատճառով անհագ
Այս փուչ աշխարհում զուր չես տանջվում..
Երանի քեզ, որ այս աշխարհում,
Կարոտի հարվածը սրտիդ չես զգում,
Եվ դու չգիտես, որ սիրուց բացի
Կա նաև կարոտ, որ սպանում է քեզ...
Ախ, կարոտ կոչված, դու հեռու գնա,
Իմ սրտից, հոգուց լռին հեռացիր,
Իմ կյանքից հավետ ու լուռ հեռացիր,
Թող կյանքս փոքր ինչ հանգստանա...
Երանի քեզ, ով իմ սիրելի,
Որ սերն է միայն ապրում քո հոգում,
Եվ քո սրտի նուրբ լարերի հետ,
Կարոտ կոչվածը դեռ խաղ չի անում...
Комментариев нет:
Отправить комментарий