Դրսում ցուրտ է պաղ, միապաղ,
Դրսում անձրև է անդադար հորդում,
Եվ ալեկոծում անդորրն աշխարհի,
Անձրև է հորդում սրտից երկնքի...
Անձրև, որն ասես պատուհաս լինի,
Աշխարհի ու ողջ մարդկության համար,
Որ ավերում է խաղաղությունը,
Մարելով արևի ջերմ շողը անմար...
Քո սերն էլ կարծես հորդ անձրև լիներ,
Որն տեղատարափ հորդաց իմ սրտում
Եվ ալեկոծեց իմ խաղաղ հոգին
Ու խաղաղ կյանքս վարար գետ դարձրեց...
Այն ալեկոցեց կյանքս ամբողջությամբ,
Փոթորիկ ծնեց սրտիս անհունում,
Բայց ցավոք սրտի այն չխաղաղվեց,
Հանգիստ չգտավ քո սրտի խորքում...
Դրսում անձրև է անդադար հորդում,
Եվ ալեկոծում անդորրն աշխարհի,
Անձրև է հորդում սրտից երկնքի...
Անձրև, որն ասես պատուհաս լինի,
Աշխարհի ու ողջ մարդկության համար,
Որ ավերում է խաղաղությունը,
Մարելով արևի ջերմ շողը անմար...
Քո սերն էլ կարծես հորդ անձրև լիներ,
Որն տեղատարափ հորդաց իմ սրտում
Եվ ալեկոծեց իմ խաղաղ հոգին
Ու խաղաղ կյանքս վարար գետ դարձրեց...
Այն ալեկոցեց կյանքս ամբողջությամբ,
Փոթորիկ ծնեց սրտիս անհունում,
Բայց ցավոք սրտի այն չխաղաղվեց,
Հանգիստ չգտավ քո սրտի խորքում...
Комментариев нет:
Отправить комментарий