Միշտ հիշեք մարդիկ, կյանքում ամեն բան փորձություն է, փորձություն
այն իմաստով, որ փորձում է մեր համբերությունը, խելացիությունը, խելամտությունը, փորձություն,
որը փորձում է մեր իմաստությունը, ու այն բոլոր դեպքերում, երբ մենք ուզում ենք հասկանանք
թե ինչ ենք ուզում այդ փորձությունները կրկնապատկվում են, որպեսզի մենք հասկանանք,
արդյոք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում, թե ոչ արդյոք ճիշտ քայլ ենք անում, թե ոչ…
Սովորաբար մենք դա չենք հասկանում, քանի որ շատ անգամ հույսերը
չարդարանալու դեպքում մենք թևաթափ ենք լինում, մենք կորցնում ենք ինքներս մեզ ու կարծես
կորցնում ենք ապրելու իմաստը, բայց նման բան չպիտի լինի իրականում, որովհետև մենք կանք
այնքան ժամանակ քանի դեռ գիտակցում ենք, թե ինչ ենք ուզում ինքներս մեզանից, իսկ հակառակ
դեպքում, անկախ մեզանից մենք դադարում ենք գոյություն ունենալ…
Երբ մենք հասնում ենք մի հաջողության որին ձգտում էինք դա
նշանակում է, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվել, այդ ճանապարհին եղել ենք խելացի
ու գիտակցել ենք ամենն ինչ արել են, սակայն այս դեպքում էլ չի կարելւ գոռոզանալ…
Երբ մեր կյանքի ճանապարհը մենք գծում ենք, մենք մոռանում
են այդ ճանապարհին նշել նաև կորուստները, կորուստներ, որ ծանր է լինում համակերպվել,
կորուստներ, որոնց մասին գիտակցել առավել ևս հավատալ դրանց իրականությանը շատ դժվար
է, եթե ոչ անհնար…
Բայց ինչ էլ ուզում է լինի, պիտի մի բան լավ հիշենք մենք
կանք, մենք ապրում ենք այնքան ժամանակ, քանի դեռ գիտակցւմ ենք, որ մենք ապրում ենք
ու կորուստների հետ մեկտեղ մենք նույնպես չենք կորում… Մենք նույնպես չենք կորում, այսինքն մենք մենք հաղթահարում ենք այդ
կորստի ցավը ու կարողանում ենք հաղթել կյանքին ու շարունակել ապրել…
Մենք շատ անգամ նաև սպասում ենք մարդկանցից ավելին, քան նրանք
կարող են մեզ տալ, կամ պահանջում ենք ավելին, քան մենք կարողանում ենք տալ նրան.. Լինում
են դեպքեր նաև, երբ մենք տալսի ենք շատ ավելի, քան ստանում են փոխադարձ, ու նեղանում
ենք այդ հանգամանքից, բայց մոռանում ենք մի բան… որ մենք արել ենք այն ամենը ինչ մեր
ուժերի սահմաններում էր, իսկ դիմացինը պատասխանել է մեզ իր հնարավարությունների սահմաններում,
ու դա կապ չունի, որ դուք մտածել եք, թե նա կարող է ավելին… Նա ինքը չի հավատում դրան,
այդ իսկ պատճառով նա կարողանում է անել քիչը ձեր շատի դիմաց…
Եվս մեկ բան… Երբեք մի սպասեք դիմացինից այն, ինչը դուք անում
եք նրա համար… դա պարզապես ինքնախաբեություն է, հավատացեք միայն ձեր ուժերին, հավատացեք
նրան ինչը որ կարող եք անել միայն դուք, քանի որ ոչ ոք չի կարող ու շատ անգամ նաև պարտավոր էլ չէ օգնելու
ձեզ առաջ շարժվել… Առաջ շարժվել կարող ենք միայն այն դեպքում, երբ մենք ինքներս դա
ցանկանանք.. իսկ հակառակ դեպքում ամեն բան ու ամեն ոք անզոր են…
Մեր սրտի ուզածը գիտենք մենք ու միայն մենք ենք հասկանում,
թե ինչ ենք ուզում ու ինչի համար… և ինչքան էլ բացատրենք դիմացինին նա միևնույն է ամբողջությամբ
չի հասկանա, թե ինչ ենք ուզում մենք ու ինչի համար, ու դրա կարևորությունը մեր համար…
Դրա համար միշտ հիշեք հետևյալը.
- Դուք հզոր եք ու անպարտելի, երբ ինքներդ եք հավատում դրան ու ուզում եք, որ այդպիսին լինեք,
- Դուք կկարողանաք շրժել աշխարհը գլխիվայր, եթե դուք ինքներդ դա անեք, ձեր սեփական ուժերով, առանց ուրիշի օգնությանը սպասելու,
- Դուք կկարողանաք հասնել անհասանելիին, եթե ինքնուրույն մշակեք ձեր հետագա ճանապարհը, քանի որ միայն դուք գիտեք, թե դուք ինչ կարող եք անել,
- Ինքներդ ձեզ տվեք հետևյյալ հարցերն ու ինքնուրույն պատասխանեք այդ հարցերին.
- Ի՞նչ եք ուզում.
- Ի՞նչի համար եք ուզում.
- Ի՞նչ եք անում, որ հասնեք ձեր ուզածին.
- Որ հասաք, հետո ի՞նչ եք անելու…
5. Հասկացեք հետևյալը… արդյոք դուք գիտակցու՞մ եք ձեր ներկայիս
վիճակի բուն պատճառը
6 Վերոգրյալ
հարցին պատասխանելուց հետո հասկացեք, արդյոք այդ վիճակը որում հայտնվել եք պե՞տք է
ձեզ, թե ոչ: դուք ուզու՞մ եք դուրս գալ այդ վիճակից, թե ոչ… Եթե այո, ուրեմն սկսեք նվազագույնից, ինքներդ
ձեզ բացատրեք, որ այդ վիճակը ձեզ պետք չի, հետո անկախ ձեզանից կսկսեք գտնել ճանապարհը…
եթե ձեզ դուր է գալիս այդ կարգավիճակը, ուրեմն ամեն բան անզոր է ու իզուր…
Այսպիսի հարցերը շատ են, սակայն եթե կարողանաք պատասխանել
գոնե այսքանին ինքներդ էլ չեք պատկերացնի, թե ինչպես կփոխվի ամեն բան ձեր կյանքում,
ուղղակի հիշեք մի բան յուրաքանչյուր ոք հաղթահարում է ցանկացած դժվարություն ու փորձություն,
եթե ցանկանում է անել դա, հակառակ դեպքում դժվարությունն ինքը անվերադարձ կկործանի
ձեզ…
Թույլ մի տվեք, որ պարտությունը ձեզ հաղթի, ու իրեն հաղթանակաշ
զգալով, իրեն անպարտելի համարի.
Միշտ հիշեքդուք ինքնուրույն կկարողանաք հաղթել ցանկացած դժվարություն
եթե ինքներդ դա ցանկանաք, հակառակ դեպքում ինքներդ ձեզ եք կործանում… Հիշեք աշխարհում
չկա ավելի գերհզոր ուժ քան ձեր հոգու խորքում թաքնված կամքի ուժն է… ձեր պահվածքով
մի սպանեք այդ ուժը… այն անգնահատելի է…
Комментариев нет:
Отправить комментарий