div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

29.09.2015

ԺԱՄԱՆԱԿ




Ժամանակ...
Երևույթ, որն այնքան շատ է մեր շուրջ, սակայն այն երբեք մեզ չի բավարարում... Երևույթ, որն այնքան քիչ է, երբ մենք զբաղված ենք, և այնքան շատ է, երբ ուզում ենք,որ այն շուտ վերջանա... 
Մենք միշտ ցանկանում ենք, որ մի օրվա ընթացքում հասցնենք անել այն ամենն ինչ նախատեսել ենք, սակայն միշտ ժամանակը մեզ համար մեկ այլ բան է նախատեսած լինում, կամ այն շուտ է վերջանում, և մենք չենք հասցնում մեր պլաավորածը, կամ ինքն իր կամքով ու ցանկությամբ, առանց հարցնելու մեր կարծիքը, ստիպում է զբաղվել մեկ այլ, անսպասելի գործողությամբ...
Ժամանակ... Հասկացություն, որը բոլորն օգտագործում են, սակայն քչերը գիտեն դրա իսկական արժեքը, ու քչերն են կարողանում ճիշտ օգտագործել այն...
Սակայն այստեղ էլ ի հայտ են գալիս տարօրինակություններ...
Երբ անբանն է սկսում խոսել ժամանակի մասին, գործունյա մարդիկ սկսում են նախանձել նրան, քանի որ նրա ներկայացրած իրավիճակում ժամանակն այնքան շատ էր, որ հերիք չէ նա հասցրել է ամենն ինչ ուզում էր, այլև բավականին ժամանակ է ունեցել զբաղվելու այլ գործերով... Իսկ երբ լսում ես աշխատող մարդուն, հասկանում ես, թե որքան քիչ է ժամանակը, որ նա նույնիսկ չի հասցրել վերջացնի սկսացծը, էլ ուր մնաց զբաղվի այլ գործերով...
Բայց չէ, որ յուրաքանչյուրիս էլ օրվա կտրվածքով տրված է նույն ժամանակահատվածը, ամսվա կտրվածքով նույն օրերը, իսկ տարվա կտրվածքով նույն ամիսները... Ամեն բան նույնն է... Ոչ մի տարբերություն ...
Սակայն այդ դեպքում ինչն է պատճառը, որ մեկին բավականացնում է այն, մյուսին՝ոչ...
Պատասխանները կարող են շատ լինել... Սակայն յուրաքանչյուրն էլ նույն հիմնավորումն է ունենալու... Կամ օպտիմալ չենք օգտագործում այն, կամ չափից ավելին ենք պլանավորում, կամ գերագնահատում ենք մեր հնարավորությունները, կամ ընդհանրապես ոչինչ չենք անում, ամեն բան թողնելով ինքնահոսի... Վերջին դեպքում ժամանակը ինչ անակնկալ էլ պատրաստի մեզ համար մեկ է լինում, քանի որ մենք ամեն բանի աչքի ծայրով ենք նայում... Սա ավելի շատ համապատասխան է այն մարդկանց, ովքեր համարվում են ժամանակն անպետք վատնող... Այսինքն նրանց, ովքեր օրն սկսում են առանց պլանների, չգիտեն ինչ են անելու, ինչ չեն անելու, որ սկսածին ինչքան ժամանակ են տրամադրելու և այլն...
Սակայն, կան մարդիկ, ովքեր գերագնահատում են սեփական հնարավորությունները ու պլանավորում են ավելի, քան կարող են... Սրա պատճառն էլ այն է լինում, որ նման մարդիկ կամ մեծ կարծիք են ունենում իրենց հնարավորությունների մասին, կամ ճիշտ չեն գնահատում սեփական հնարավորությունները, կամ էլ ուղղակի փորձում են անել ավելին, քան կարող են... Այսինքն, ուզում են իրենց կարողություններից ու հնարավորություններից քաղել առավելագույնը... Բայց սա էլ է սխալ մոտեցում, քանի որ այս դեպքում կարող է ստացվի այնպես, որ այդ մարդիկ ընդհանրապես ոչինչ չհասցնեն... Ու հետո սկսեն բողոքել ժամանակի սակավությունից...
Վերոգրյալ երկու դեպքում էլ ցանկացած գործողություն համարվում է ժամանակի անիմաստ վատնում, որի հետևանքով ժամանակն անիմաստ հեռանում է, իսկ մեր նպատակներն այդպես էլ մնում են թղթի վրա գրված...
Բայց հաշվի առնելով վերոգրյալ երկու դեպքերը, աշխարհում գոյություն ունի մարդկանց նաև մի երրորդ տեսակ, ովքեր համարվում են ժամանակն ավելի խելացի օգտագործող մարդիկ...
Այս դեպքում նման մարդիկ գիտեն իրենց հնարավորությունների սահմանը, ու կարողանում են այդ հանգամանքն օգտագործելով առավելագույնը քաղեն ժամանակից, քանի որ նրանք պլանավորում են այնպես, որ իրենց գործունեությունը կայանա հստակ ժամանակահատվածում, այսինքն պլաններ են կազմում մինիմալ չափով, սակայն առավելագույնը քաղելու հույսով... Նման դեպքերում այդ մարդիկ կազմում են իրենց գրաֆիկն այնպես, որ ունենան կարճ, բայց լրացուցիչ ժամանակահատված յուրաքանչյուր գործողության համար... 
Այսպիսի մարդիկ համարվում են խելացիության մակարդակով մի քայլ առաջ գտնվող մարդիկ վերոգրյալ թվարկված երկու տեսակի մարդկանցից... Քանի որ նրանք գիտեն թե ինչ են ուզում, ու հստակ գիտեն, թե ինչ կարող են իրենք... Հետևաբար նրանց մոտ շատ քիչ է լինում անիմաստ ժամանակի կորուստ ասվածը...
Ուստի յուրաքանչյուրս, պլանավորելով մեր գրաֆիկը, առաջինը պիտի ճիշտ գնահատենք մեր հնարավորություններն ու կարողություները, հետո մեր աշխատունակությունը, մտքի ճկունությունն ու սառը դատողությունը, Ու որ ամենակարևորը պետք է ճիշտ գնահատել ժամանակը...

Комментариев нет:

Отправить комментарий



Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար