Ինչ-որ երգ է հորինում,
Կարծես, թե նա հոգուս տխուր
Նոտաներն է նվագում…
Նոտաներ, որ բյուր բառեր են
Կաթիլ դարձած ցած թափվում,
Հոգուս անտակ տխրությանը
Թաց շուրթերով համբուրում…
Անձրևի բյուր կաթիլներն ինձ
Արցունքերդ են հիշեցնում,
Որ երկնքից ցած թափվելով
Հոգուս անդունդն են լցվում…
Թաց զարկերը կաթիլների
Սիրտս են անդադար խոցում,
Քո սրտին հասցված ցավերը
Նրանք ինձ են փոխանցում…
Իսկ արևը թաքնվել է,
Թաքստոցից է ժպտում,
Կարծես սրտիս խոր ցավերը
Էլ նրան չեն հուզում…
Երջանկությունն էլ է կարծես
Ինձ հետ չար կատակ խաղում,
Սև ամպի տակ է թաքնվել…
Նրան նույնպես չեմ գտնում…
Այս անձրևը շատ տխուր է,
Ոչինչ նա ինձ չի ասում,
Լուռ թափվում անվերջ սրտիս,
Քո թախիծն է ինձ պատմում…
Комментариев нет:
Отправить комментарий