Իմ կյանքի ջերմություն,
Երազային պարզություն ,
Սրտիս անծայր մաքրություն…
Դու հայտնվել ես իմ երազներում,
Կյանքս դարձրել ես երազ մանկական,
Այն, ինչ թվում էր ինձ երանություն
Վաղուց դարձրել ես իրական…
Անմար ու անծայր սեր ես ինձ բերել,
Սիրով պարուրված մի կյանք նվիրել,
Այս ողջ աշխարհում, որպես մի ընտրյալ,
Քո սիրտն ու սերը ինձ ես նվիրել…
Եվ սրտիդ խորքում թաքնվաց
Որպես մի պարգև ինձ տիեզերքից,
Ես նվեր ստացա լույսով պարուրված
Կյանք, որը ծնվեց քո սիրո ծոցից…
Եվ ես սուզվեցի քո սիրո ծովում,
Քո ժպիտներով անվերջ հիացա,
Քեզ բնակեցրի սրտիս ամրոցում,
Եվ քո ժպիտին պահապան դարձա…
Քո ժպիտներով ինքս ժպտացի,
Քո երջանկությամբ ես երջանկացա,
Քեզ դարձրեցի սերն իմ ողջ կյանքի,
Անսպառ քո սիրով ինքս լիացա…
Այս մեծ աշխարհում լոկ քեզ սիրեցի…
Որպես մի պարգև ինձ տիեզերքից,
Ես նվեր ստացա լույսով պարուրված
Կյանք, որը ծնվեց քո սիրո ծոցից…
Եվ ես սուզվեցի քո սիրո ծովում,
Քո ժպիտներով անվերջ հիացա,
Քեզ բնակեցրի սրտիս ամրոցում,
Եվ քո ժպիտին պահապան դարձա…
Քո ժպիտներով ինքս ժպտացի,
Քո երջանկությամբ ես երջանկացա,
Քեզ դարձրեցի սերն իմ ողջ կյանքի,
Անսպառ քո սիրով ինքս լիացա…
Այս մեծ աշխարհում լոկ քեզ սիրեցի…
Комментариев нет:
Отправить комментарий