div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

13.11.2015

ՔԵԶ ՀԵՏ ԲԵՐԵՑԻՐ

Արևից պոկված մի շող լուսավոր,
Աստղերից իջած մի լույս զորավոր,
Երկնքից պոկված ժպիտ փառավոր
Բերեցիր քեզ հետ…


Կյանքի ջերմություն,
Նուրբ հոգածութթուն,
Սեր և գորովանք
Ինձ նվիրեցիր…
Եվ պարուրեցիր անսահման սիրով,
Ծով երջանկությամբ կյանքս լցրեցիր,
Սիրո օվկիանոս ինձ նվիրեցիր
Լցված քո սիրով …
Եվ ես ապրեցի դրախտում,
Քո սրտում դրախտ կերտեցի,
Սրտումդ թաքցրած անսահման սերը
Իմ կյանքի արևը դարձրեցի…

Комментариев нет:

Отправить комментарий



Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար