Հանդիպեց չքնաղ մի գեղեցկուհու,
Ու լցվեց կյանքը մի մեծ ջերմությամբ,
Պատվեց ողջ սիրտը սիրով զորավոր…
Եվ անցան օրեր լցված կարոտով,
Մի նոր հանդիպման անհագ փափագով,
Չքնաղ դիցուհուն կրկին տեսնելու
Անսպառ տենչանքով…
Լցվել էր սիրտը խենթ պատանյակի,
Սիրով զորավոր, սիրով փառավոր,
Որն ասես արյան հետ խառնվելով
Սրտից դուրս գալիս՝ շրջում էր մարմնով…
Եվ ամբողջ մարմնով սարսուռ էր անցնում,
Երբ հուշերն էին գլուխ բարձրացնում,
Երբ իր հուշերից աչքերի առաջ
Այդ գեղեցկհու կերպարն էր հառնում…
Պատվել էր կյանքը անմար ջերմությամբ,
Վեհ գեղեցկությամբ, անմեղ մաքրությամբ,
Իրեն հանդիպած այն գեղեցկուհու
Սրտից ծիլ տվող սիրո զորությամբ…
Комментариев нет:
Отправить комментарий