div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

09.11.2015

ԱՐԵՎԻՑ ՄԻ ՊԱՅԾԱՌ ՇՈՂ

Արևից մի պայծառ շող
Պոկվեց ընկավ երկնքից,
Դիպավ սրտիս նուրբ լարերին,
Ազատեց այն սառույցից…


Արևի շողն իր ջերմությամբ
Իմ սիրտ մտավ քո ժպիտով,
Տիեզերքի չքնաղ տեսքին,
Ես նայեցի քո աչքերով…
Քո հայացքով ես գերվեցի
Աստղով լեցուն վառ երկնքին,
Քո աչքերի նուրբ հմայքով
Նայեցի ես ջինջ աստղերին…
Զով քամու նուրբ համբույրները
Դիպան սրտիս քո շուրթերով,
Սրտիս կրկին կենդանացավ,
Հմայվելով քո պատկերով…
Եվ դու դարձար իմ ողջ կյանքի
Պայծառ արևն ու լուսատուն,
Լույսով պատեցիր իմ ճամփան,
Արև վառեցիր իմ սրտում…

Комментариев нет:

Отправить комментарий



Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար