Մենք չկանք,
Կան ես ու դու,
Երկու էակ անծանոթ...
Ոչ, շատ ծանոթ, մտերիմ,
Մեր սրտերն իրար օտար,
Մեր սրտերը շատ հեռու,
Միշտ սիրով, լի ջերմությամբ,
Բայց օտար են մնալու...
Իմ սիրտը միշտ կարոտով
Հետևում է քեզ լռին,
Բայց սիրտդ իր անհունում
Տեղ չի տալիս իմ սրտին...
Սակայն ինչու՞, չգիտեմ,
Շարունակում եմ կարոտել,
Քո սրտի նուրբ անկյունում
Ինձ համար մի տեղ փնտրել,
Եվ սպասե՜լ, սպասե՜լ, սպասե՜լ,
Որ սիրտդ կջերմանա,
Եվ իր չքնաղ դրախտում
Իմ անկյունը ինձ կտա...
Բայց ես դեռ սպասում եմ...
15.06.2011թ.
Комментариев нет:
Отправить комментарий