div id='wrapper-video'>
ԵՐԲԵՄՆ
Երբեմն աչքերս խանդում են սրտիս,
Եվ դառնանում են այդ խանդի ցավից,
Լուռ արտասվում են թաքուն իմ սրտից,
Այդ արցունքներից չառնելով հանգիստ...
Երազում անգամ տեսնում եմ ես քեզ,
Այդ ժամանակ էլ սիրտս է թախծում,
Քանի որ դու կամ սրտիս խորքում ես,
Կամ էլ աչքերիս անհատակ ծովում...
13․08․2011թ․
Комментариев нет:
Отправить комментарий