div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

18.08.2013

Երջանկությունը հենց սա է որ կա

Մինչ քեզ տեսնելը կյանքս միապաղաղ էր,
Օրերս տխուր, թախծոտ ու դատարկ,
Մինչ քեզ տեսնելը սիրտս անկյանք էր,
Իսկ ես մենակ ...
Մինչ քեզ հետ խոսելն ամեն բան սուտ էր,
Մի երազանք էր սերը իրական,
Անկեղծ սիրելը անիրական էր,
Իսկ սիրվելն անչափ անհավանական ...
Բայց ամեն բան փոխվեց ...
Սիրտն իմ խելահար Քեզ հանդիպեց,
Միայնությունն ինձ շատ արագ լքեց,
Իսկ հոգիս կյանքի օվկիանով լցվեց ...
Դա դու արեցիր ...
Քո սերն ինձ նվեր, պարգեվ տվեցիր,
Անկեղծ սիրեցիր, երջանկացրեցիր,
Ապրելու նոր հույս սրտիս տվեցիր...
Դու ինձ սիրեցիր ...
Աստված ինձ նվեր հենց քեզ ուղարկեց,
Քո միջոցով ինձ ապրել սովորեցեց,
Ստիպեց ինձ ճախրել անհուն երկնքում,
Քո սիրո գերին Նա ինձ դարձրեց ...
Ես շատ ուրախ եմ ...
Անչափ ուրախ եմ, որ քեզ հանդիպեցի,
Անկեղծ սիրեցի, սրտիդ տիրեցի,
Քո սիրով նորից ապրել սկսեցի,
Բայց և առավել՝ դու ինձ սիրեցիր ...
Անչափ ուրախ եմ և իմ բախտից գոհ,
Անչափ երջանիկ քանզի քեզ տեսա,
Տեսա, սիրեցի անկեղծ սիրվեցի,
Ու նոր հասկացա, որ երջանիկ եմ ...
Երջանիկ եմ միայն, միայն քո կողքին,
Քո սիրո գրկում անկեղծ ծվարած,
Եվ հիմա Աստծուց խնդրում եմ մի բան.
<Լինել միշտ կողքիդ, պահել իմ սրտում,
Սիրել քեզ անվերջ, իմ ամբողջ կյանքում,
Լինել պարուրված քո սիրով չքնաղ,
Քո սիրո գերին լինել ողջ կյանքում ...
Ու լինել ուրախ, լինել երջանիկ,
Սիրով պարուրել սիրտդ անառիկ ... >

Комментариев нет:

Отправка комментария



Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար