div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

06.06.2014

ԴԱ ԱՆՉԱՓ ԲԱՐԴ Է, ԲԱՅՑ ՊԻՏԻ ՓՈՐՁԵՄ

Ես քեզ մոռանալ, այո. կարող եմ,
Բայց անկարող եմ ինքս ինձ համոզել,
Որ դու էլ չկաս... Չէ կաս, բայց չկաս
Միայն իմ կյանքում...
Քեզ մտքիցս հանել, այո. կարող եմ,
Բայց անկարող եմ ինքս ինձ ստիպել,
Քեզ մտքիցս հանել... Դու հենց իմ միտքն ես,
Որ ապրում ես միշտ իմ երազներում...
Դու ապրում ես միշտ անմար հուշերում,
Որոնք ստեղծվել են հենց քո պատկերով
Մի ակնթարթում, որը շուտ անցավ,
Անձայն, բայց ոչ անցավ...
Ինքս ինձ համոզել. որ դու էլ չկաս,
Ես անկարող եմ, բայց հասկանում եմ
Որ պետք է հարկավ մտքիցս հանեմ
Որ քո կարոտից կյանքս չզոհեմ....
Դա անչափ բարդ է, բայց պիտի փորձեմ...

Комментариев нет:

Отправить комментарий



Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար