div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

16.05.2014

ԵՍ ԵՐԱԶՈՒՄ ԷԻ...

Ես երազում էի կապել իմ սիրտը քո նու՜րբ սրտի հետ,
Որ ապրեին նրանք ուրա՜խ, երջանիկ,
Եվ երջանկության շղարշի ներքո,
Ապրեինք մենք ուրա՜խ, հավետ միասին...
Ես երազում էի լինել քո կողքին
Իմ կյանքի ամեն անցնող վայրկյանին,
Լինել քո կողքին այ´ն ակնթարթին,
Որը պիտ անցներ վերջին վայրկյանին...
Ես երազում էի ապրե՜լ քո սիրով,
Քեզ սովորեցնել սիրելով ապրել,
Եվ սովորեցնել սիրո ջերմության,
Սիրո պա՜րզ, զուլալ օդը վայելել...
Ես երազում էի, որ մենք սովորենք
Ապրել իրար հետ, ապրել իրարով,
Շրջապատել քեզ սիրո ջերմությամբ,
Ինքս էլ սովորել ապրել քո սիրով...
«Ապրել սիրելով, սիրելիի հետ…»,
Մի մեծ երազանք, որ մնաց կիսատ,
Որ չհասկացա, ինչու՞ ավարտվեց
Երջանկության համը դեռ չվայելած…
Բայց այն ավարտվեց…
Ավարտվեց նույնիսկ չսկսած…
Սակայն հիմա´ էլ ես չեմ դադարում,
Նստել միայնակ ու լուռ երազել,
Նստե՜լ, երազե՜լ և լոկ այն հույսով,
Որ կգաս ու ԴՈՒ´ ինձ կսթափեցնես
Հպվելով սրտիս քո մաքուր սիրով,
Քնքուշ խոսքերով ինձ կգուրգուրես,
Կհպվես հոգուս այն նուրբ լարերին,
Որ երազելուց սառել են կարծես…
Եվ ես սթափվեցի, սթափվեցի հանկարծ,
Ասես երկնքից գլխիս ջուր լցվեց,
Սակայն դա ջուր չէր… Բախտն էր ձայն տալիս,
Եվ ինձ սթափվելու հրահանգ տալիս,
Ասելով. «Լսի´ր, բա´վ է երազես,
Երազանքներդ անցել են արդեն,
Անցել են անցած ակնթարթի հետ,
Էլ ետ չես բերի, կորցրեցիր հավետ…»
Եվ ես սթափվեցի, բայց մի ակնթարթ,
Քանի որ հետո կյանքը կանգ առավ,
Կանգ առավ նաև ժամանակն անկանգ,
Եվ այդ ժամանակ ամեն բան մեռավ.
Իմ մեջ և շուրջս…
Ես դա հասկացա… Դու արդեն չկաս,
Դու հեռացել ես երազի նման,
Բայց սրտիս համար բարդ է հասկանալ,
Որ կորցրել է քեզ անցած օրերի հուշերի նման…
Որ էլ չես գալու, չես բարևելու,
Քո ջերմությունը էլ չեմ զգալու,
Ապրելու եմ լոկ սառնության գրկում,
Տխու՜ր, միայնակ… Քեզ չեմ տեսնելու…
Ես երազում էի…

Комментариев нет:

Отправить комментарий



Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար