div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

26.05.2014

ՇՈՒՐՋՍ ԱՇՈՒՆ Է ԿՐԿԻՆ ՈՒ ԱՆՁՐԵՎ

Շուրջս աշուն է ու տերևաթափ,
Շուրջս ամեն բան տխուր է թախծոտ,
Կրկին երկինքը մութ է, ամպամած,
Կրկին լացում է երկինքը թախծոտ...
Կրկին ամեն ուր քո պատկերն է վեհ,
Կրկին քո հմայքն է ինձ այցի եկել,
Եվ բազում հուշեր քո մասին պատմող,
Բազում զգացումներ իմ մեջ արթնացրել...
Կրկին եկել ես աներևույթ,
Ինչպես հրեշտակ անտեսանելի,
Որ երևում է լոկ իմ աչքերին,
Եվ ապրում է, որն իմ սրտի խորքում...
Կրկին աշուն է իմ հոգում, սրտում,
Կրկին անձրևն է ինձ լուռ ուղեկցում,
Ուղեկցում դեպի անցյալի խորքը,
Որտեղ դու կաիր ու իրական էիր...
Սակայն ներկայում դու իմ էլ չկաս,
Անցյալ էիր, անցյալ կմնաս...
Սակայն քո մասին պատմող հուշերը
Անցյալում պահել չկարողացա...
Նրանք եկել, հասել են ներկա,
Եվ էլի տանջում են միայնակ հոգիս,
Եվ հիմա կարծես այս հորդ անձրևը
Սրտիցս թափվող արցունքներ լինեն...
Արցունքներ, որոնք աչքիս հասու չեն,
Եվ աչքումս երբեք չեն էլ հայտնվել,
Երկինքն է տեսել իմ տանջանքները.
Լացում է հիմա նա իմ փոխարեն...
Շուրջս աշուն է կրկին ու անձրև...


Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար