div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

04.06.2014

ՕԳՆԻՐ

Օգնիր ինձ մի հարցում խնդրում եմ,
Օգնիր ինձ մոռանալ քեզ,
Օգնիր քեզ հեռացնել իմ սրտից ,
Օգնիր, օգնիր ինձ վերջապես...
Օգնիր ինձ, որպեսզի հասկանամ,
Որ դու իրական չես. էլ չկաս,
Որ դու աներևույթ մի էակ ես,
Օգնիր, ինձ էլ չփնտրել քեզ...
Չեմ ուզում ապրել այսպես,
Այսքան անորոշ աշխարհում,
Ամեն տեղ տեսնում եմ ես քեզ,
Քեզ միայն կողքիս չեմ տեսնում...
Օգնիր, որ սթափվեմ վերջապես,
Եվ նորից ապրել ինձ օգնիր,
Սովորեցրու ապրել առանց քեզ,
Եվ այդպես իմ կյանքը փրկիր...
Օգնիր ինձ հաշտվել վերջապես,
Որ դու կաս, բայց չկաս իմ կյանքում,
Եվ օգնիր սրտիս հասկանալ,
Որ նա քեզ իզուր է սպասում...

Комментариев нет:

Отправить комментарий



Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար