div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

09.06.2014

ԿԱՆ ԵՍ ՈՒ ԴՈՒ

Մենք չկանք,
Կան Ես ու Դու,
Երկու էակ անծանոթ,
Չէ շատ ծանոթ, մտերիմ,
Մեր սրտերն են անծանոթ...
Մեր սրտերն իրար օտար,
Մեր սրտերը շատ հեռու,
Մեր սրտերն անչափ սառը,
Եվ ոչինչ չի փոխվելու...
Իմ սիրտը միշտ կարոտով
Հետևում է քեզ լռին,
Բայց քո սիրտը անչափ պաղ
Չի տեսնում ինձ քո կողքին...
Դու ինձ համար անչափ թանկ,
Աստծո պարգև ես կարծես,
Աստծո պարգև է նաև
Քո սերն, որ ինձ տվեց կյանք...
Աղոթում եմ ամեն օր,
Որ նորից քեզ հանդիպեմ,
Նայեմ չքնաղ աչքերիդ,
Որ կարոտին ես հաղթեմ...
Աղոթում եմ քեզ համար,
Որ երջանիկ միշտ լինես,
Քեզ երջանիկ տեսնելով
Երջանկանամ նաև ես...
Երջանկությունն ես դու իմ,
Բայց քոնը ես չեմ հարկավ,
Չհասկացա, թե ինչու,
Լուռ եկար՝ լուռ հեռացար...

Комментариев нет:

Отправить комментарий



Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար