div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

01.06.2016

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ՓՈՔՐԻԿ


Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է... Օր, որը ամբողջովին նվիրված է միայն երեխաներին, և բոլոր նրանց, ովքեր իրենց երեխա են համարում:
Շնորհավորում եմ բոլոր վերը նշված փոքրիկներին, ցանկանում եմ, որպեսզի նրանք միշտ լինեն առողջ, առույգ, զվարթ ու երջանիկ... Ցանկանում եմ, որ նրանք միշտ ապրեն այնպիսի պարզ երկնքի տակ ու այնպիսի խաղաղ պայմաններում, որ երբևիցէ չունենան մեր պաշտպանության կարիքը... 
Սիրելի փոքրիկներ, միշտ առողջ լինեք, երջանիկ, ուշրջապատված միայն բարի մարդկանցով, որպեսզի երբեք չզգաք վատի ներկայությունը: Միշտ անհոգ վայելեք ձեր մանկությունը և դարձեք հայրենիքի ու Ձեր ընտանիքի ապագան կերտողը: Միշտ այնպիսի միջավայրում մեծանաք, որպեսզի ձեր ապագայի տեսլականն ու ապագայի հետ կապված բոլոր ծրագրերը միանշանակ լավը լինեն ու իրագործելի...
Եվ վերջում խոսքս ուղղում եմ բոլոր ծնողներին.
Սիրելի ծնողներ, ամուր պահեք ու փայփայեք ձեր երեխաներին, նրանց հնարավորինս հեռու պահելով բոլոր տեսակի վատ երևույթներից, գնահատեք նրանց ու խելացի մարդ դաստիարակեք, քանի որ նրանք են ձեր և մեր ապագան կառուցողներն ու պաշտպանները... Եկեք տարվա բոլոր օրերը նվիրենք նրանց պաշտպանությանն ու զարգացմանը, որպեսզի հետո արժանի բերք քաղենք այս ամենից.. Որպեսզի երբեք նրանք չիմանան ինչ ասել է վատը և ինչ ասել է վախը, ինչ ասել է չգնահատված լինելն և որ ամենակարևորն է նրանք երբեք չիմանան ինչ ասել է մեծանալ ծնողներից հեռու՝ օտարության մեջ...
Տոնդ շնորհավոր սիրելի փոքրիկ...


Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար