Դու լուռ հեռացար, քեզանից հետո դուռը փակելով,
Կարծես ասացիր. «Հեռացիր և դու, իսկ ինձ մոռացիր»...
Ես չհասկացա, թե ինչ կատարվեց, ինչու՞ փլուզվեց
Աշխարհն իմ առաջ... Դեռ չկառուցված...
Ես չհասկացա, ինչու՞ հեռացար դեռ ինձ մոտ չեկած,
Նույնիսկ իմ սրտի խոսքը չլսած,
Նույնիսկ իմ հոգու տենչը չտեսած, տենչ որը ծնվեց քեզ հանդիպելիս,
Եվ, որը մեռավ հենց նույն վայրկյանին երբ դու հեռացար...
Քեզ հետ դու տարար սիրտս ու հոգիս,
Քեզ հետ դու տարար աշխարհն իմ հոգու,
Տարար և հենց այն նուրբ զգացումը,
Որը ապրում էր իմ սրտի խորքում...
Ապրում էր սիրտս, ապրում էի և ես հենց այդ զգացումով,
Այդ սեր կոչվածով, որ կյանք է տալիս և կյանք է տանում,
Այդ սեր կոչվածով, որ հույս է տալիս, բայց լույս է տանում,
Կյանքեր է ստեղծում, կյանքեր է սպանում...
Եվ հիմա ցավոք քեզանից հետո ես կործանվում եմ,
Սիրտս կանգնում է, հոգիս՝ քայքայվում, միտքս էլ սառում,
Կործանվում է և իմ շուրջը կանգնած չքնաղ աշխարհը,
Կորցնելով բոլոր իր վառ գույները... Դառնում սև-սպիտակ...
Չէ, սպիտակ էլ չէ, սևանում է լուռ, կորցնում է հույսը,
Ապրելու լույսը, սերն Աստվածային և պարզությունը
Լազուր երկնքի, որտեղ շողում է արևն Աստծո,
Որտեղ փայլում են աստղերն աշխարհի
Քո աչքերի պես, որոնք նման են պայծառ աստղիկի,
Որ շողում են վառ մթին երկնքում իմ ճանապարհին...
Քեզանից հետո չես պատկերացնի կյանքն ինչ է դարձել.
Դարձել է կանգնած ինչ-որ ժամացույց, որն հույս չի տալիս,
Որ երբևիցէ նոր ժամ ցույց կտա, նոր փոփոխություն,
Որը կհաղթի միապաղաղ կյանքին այս անշունչ...
Ես էլ չունեմ հույս, որ կգտնեմ ուժ պայքարելու այս
Փորձությունները հաղթելու համար... Նաև չեմ ուզում...
Չեմ ուզում նաև ապրել առանց քեզ, քանզի երբ դու կաս
Աշխարհն այս այլ է, աշխարհն այս մեծ է՝ երազներով լի...
Երբ դու հեռացար արևը մարեց, դադարեց շողալ,
Դադարեց ժպտալ, և լուռ հեռացավ էլ չվերադարձավ...
Եվ հիմա մենակ կործանվում եմ ես՝ կարոտելով քեզ...

Комментариев нет:
Отправить комментарий