Ես չգիտեմ, թե ինչպե՞ս,
Բայց զգում եմ ահա
Երջանկությունն ինձ այցելեց
Քո տեսքով հիմա…
Ես չգիտեմ, թե ինչու՞,
Բայց եղավ այնպես,
Որ Քո անձը իմ կյանքում
Շատ կարևորվեց…
Երջանկությունն ինձ հիմա
Ժպտում է կարծես,
Քո հայացքով, աչքերով,
Քո սրտով անտես…
Եվ հիմա սրտիս խորքում
Կան հարցեր բազում,
Որոնց պատասխանը ես
Քեզ մոտ եմ փնտրում…
Երջանկություն ինձ հիմա
Քեզանով է ժպտում,
Սրտիս անտակ անհունում
Անվերջ քեզ սպասում…
Комментариев нет:
Отправить комментарий