div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

06.03.2015

ՄԻ՞ԹԵ ԿՐԿԻՆ ՍԵՐ


Սիրտս պատել է մի օտար զգացում,
Մի անհագ կարոտ պատել է հոգիս,
Եվ մի վառ փայլով ամենքն են փայլում,
Ամենքն, ով հերթով կողքովս են անցնում...

Փայլում է օրը իր ողջ գորշությամբ,
Իր մռայլության մեջ արև թաքցնելով,
Գորշության միջից արևն է ժպտում,
Հույսի վերջին լույս ինձ ի ցույց տալով...
Տարօրինիակ և օտար մի զգացում
Կրկին մոլեգնել, փրփրել է անսանձ,
Եվ հոգուս խորքում ճամփա է փնտրում.
Ճամփա է փնտրում ճամփեքում անանց
Եվ ի զարմանս ինձ նա չի հանձնվում...
Բայց ի՞նչ զգացում է, ի՞նչ է կատարվում,
Ի՞նչ է ինձանից այդքան պահանջում...
Մի՞թե այն իմ սիրրտ տանող ճամփան է
Այսքան ժամանակ անդադար փնտրում...

Комментариев нет:

Отправить комментарий



Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար