div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

16.09.2015

ԱՆՀՆԱՐ Է ԴԱ


Ոչ ոք չի կարող մարել իմ սրտի
Անմար կրակը, որը բոցկլտաց
Հենց այն վայրկյանից, երբ տեսա ես քեզ,
Երբ նայեցի քո չքնաղ հայացքին,
Երբ գերի դարձա քո վեհ աչքերի
Չքնաղ նայվածքի վեհ կախարդանքին,
Երբ հրապույրի ջերմությունը զգաց
Միայնակ կյանքից հոգնած իմ հոգին…

Ոչ ոք չի կարող մարել հրդեհն այն,
Որը հրդեհեց սիրտս դառնացած,
Երբ քո աչքերի անհատակ ծովում
Սիրո անարատ ալիքների մեջ
Վառվող արևի շողերի ներքո
Ինձ հասանելի նավակը գտա,
Երբ օվկիանոսի ալիքների մեջ
Իմ սրտի համար խաղաղ տեղ չկար…
Ոչ ոք չի կարող անհետ հեռացած
Անցյալի ծոցից, կամ ապագայի
Անհայտ խորքերից ներխուժել իմ կյանք,
Եվ ջերմությունն իմ սրտի անհունից
Բխող քեզ համար, մարել սեփական
Դառը սառնությամբ… 
Անհնար է դա…
Սիրտս ապրում է միայն քեզանով,
Միայն քեզ համար, միայն քո սիրով,
Սիրտս ապրում է միայն քեզ համար,
Միայն քեզանով, քո անսպառ սիրով,
Եվ հեռացնել քեզ որտիս անհունից, կնշանակի,
Սպանել անարատ մի անկեղծ սիրով
Ապրող մի խեղճ սիրտ, որն այս աշխարհի
Ծով դառնության մեջ գտել է կարծես
Մի քաղցր երազ և ապրում է լոկ
Երազի ներսում ու չի ցանկանում
Հեռանալ անդարձ այս մեծ աշխարհից
Զուտ այն պատճառով , որ շատ չար մարդիկ
Ուզում են սպանել ջերմ կյանքը նրա,
Որին հանդիպեց լոկ սրտիդ խորքում,
Հոգուդ անարատ, պայծառ անհունում,
Շտապ շտապ կառուցեց դղյակն իր հսկա
Ու մնաց այնտեղ ինչպես մի արքա,
Ով ավելի շատ գերու է նման
Զուտ գերեվարված հոգուդ հմայքով,
Սրտիդ ջերմությամբ ու անմար սիրով,
Ու ապրել սկսեց միայն քեզանով…
Չի կարող երբեք մարել և ոչ ոք
Այն բոցը, որին դու ես կյանք տվել
Քո չքնաղ սրտով ու աստվածաշնորհ
Անարատ սիրով… Էլ ուր էր, թե դա
Անել կարողանար ինչ- որ  պաղ հարված
Ոմն պաղ սրտից…

Комментариев нет:

Отправить комментарий



Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար