Ձյան ճերմակ փաթիլներն
Այնքան նուրբ են թափվում
Մազերիս, որ թվում է ,
Քո քնքուշ մատներն են
Շոյում ինձ, գուրգուրում…
Այնքան նուրբ են թափվում
Մազերիս, որ թվում է ,
Քո քնքուշ մատներն են
Շոյում ինձ, գուրգուրում…
Եվ շոյանքն այդ այնքան
Ջերմ զգացում․ է ծնում
Իմ հոգու խոր ծոցում,
Որ թվում է, ուր որ է
Մի հսկա արեգակ
Պիտ պոկվի իմ սրտից
Բարձրանա պարզ երկինք,
Ու շողա անդադար,
Ջերմություն պարգևի,
Եվ շողա աչքերիդ
Նման ջերմ…
Եվ շողա աչքերիդ
Նման պարզ…
Ձյան ճերմակ փաթիլներն
Այնքան ջերմ են հպվում
Իմ սրտին, որ կարծես
Քո սրտի խորքում ապրող
Մեծ սիրո ջերմությամբ
Պարուրված են իջնում
Երկնքից ինձ համար…
Եվ լցնում սիրտս ողջ
Քո սիրով այնքան մեծ,
Որ ամբողջ աշխարհը
Իմ սրտի լցվում է
Ջերմությամ քո սիրո…
Ձյան ճերմակ փաթիլները
Ծնվել են կարծես
Քո սրտից՝ ինձ համար…
Комментариев нет:
Отправить комментарий