div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

19.03.2016

ՔՈ ԱՉՔԵՐԸ


Քո աչքերի մեջ աշխարհն է ապրում,
Աշխարհը սիրո ու հրաշքների,
Քո աչքերում հեզ ես ինքս եմ ապրում,
Ուր սերն է տիրում` մաքու՜ր, անթերի . . .

18.03.2016

ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ















Եթե լինեմ ես մի ծաղիկ նորաբաց
Կուզեի պոկեին ու նվիրեին միայն քեզ:
Եթե լինեմ ես մի պարտեզ ծաղկաշատ,
Կուզեի մտնեիր այդ պարտեզը միայն դու:

14.03.2016

ԱՆՎԵՐՋ ՍՊԱՍՈՒՄ


Մենք չկանք,
Կան ես ու դու,
Երկու էակ անծանոթ...
Ոչ, շատ ծանոթ, մտերիմ,
Մեր սրտերն են անծանոթ...

03.03.2016

ԱՍՏՂԱՓԱՅԼ ՔՈ ԱՉՔԵՐԸ


Մթամած, աստղապատ մի գիշեր,
Աստղերի վառ լույսով շղարշված,
Դու եկար ինձ այցի երազում,
Արթնացավ սիրտս խորը քնած…

24.02.2016

ԿԱՆԳ ԱՌ ԺԱՄԱՆԱԿ


Անցնում են օրերն իրար հետևից, 
Եվ սլանում է ժամանակն անգութ, 
Խլելով բազում օրեր իմ կյանքից, 
Թողնելով միայն հուշեր սև ու մութ… 

19.02.2016

ԱՊՐՈՒՄ ԵՄ ՀՊԱՐՏ


Այն օրից, ինչ աշխարհ եկա
Փորձություն էր կյանքը իմ,
Մեկ բախվում էի ամուր պատի,
Մեկ քայլում բախտի կողքին...

18.02.2016

ԳԱՐՈՒՆ



Շուրջս ամեն բան կանաչով պատվել,
Զմրուխտե փայլով է ամենը ներկվել,
Կարծես նոր ծնված մի մանկան ճիչով
Ինձ շրջապատող աշխարհն է լցվել…

ԱՄԱՌ


Արևի ոսկե շողերի ներքո
Ոսկեպատվել է կարծես թե շուրջս
Ամեն, ամեն բան,
Լցվել ջրմությամբ անհագ, անսահման... 

ԱՇՈՒՆ

Շուրջս ամեն բան գունազարդվել է,
Հագուստ է հագել բազմերանգ,
Երամներն անթիվ երկինքը պատել են,
Ասում են,- Մենք պետք է գնանք…

17.02.2016

ՁՄԵՌ


Նայում եմ ահա ես պատուհանիս,
Այնքան գեղեցիկ պատկեր է այնտեղ,
Կարծես նկարիչն իր նուրբ վրձինով
Մի նուրբ պակեր է զգույշ վրձնել այնտեղ….



Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար