div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

05.05.2014

ՇՈՒՐՋՍ ԱՄԵՆ ԲԱՆ ՔԵԶ Է ՀԻՇԵՑՆՈՒՄ

Շուրջս ամեն բան քեզ է հիշեցնում,
Ամեն, ամենը ինչ աչքս է տեսնում,
Ամեն, ամենը ինչ սիրտս է զգում,
Միտքս մտորում...
Նույնիսկ ակնթարթը, որն արդեն անցավ
Քո մասին պատմեց, հետո հեռացավ...
Շուրջս ամեն բան քեզ է հիշեցնում...
Նույնսիկ ճնճղուկը, որ ծառին նստել
Լուռ դայլայլում է մի մեղմ մեղեդի,
Կարծես յուրաքանչյուր դայլայլում անուննդ է տալիս,
Քո մասին պատմում...
Նույնիսկ ծառերի շրշյունն անաղմուկ,
Կարծես քո ձայնով ինձ հետ է խոսում...
Կարծես թե լինեմ ինչ որ մի վայրում,
Որտեղ ամեն տեղ բարին է ապրում,
Կարծես թե լինեմ աստծո դրախտում,
Որտեղ բարին լոկ քեզնով է ապրում...
Շուրջս ամեն բան քեզ է հիշեցնում...
Շուրջս ամեն ուր քո պատկերն է վեհ,
Ժպիտն անմոռաց, ժպիտն աստվածային...
Նույնիսկ պատերը ինձ շրջապատող
Քո պատկերով են զարդարված կարծես...
Ես քեզ մոռանալ չեմ կարողանում,
Եվ չեմ էլ ուզում մոռանալ երբեք,
Քո անվան հետ է կապված ամեն պահ,
Որը իմ կյանքում ստացել է արժեք ...
Շուրջ բոլորս լոկ քո հայացքներն են,
Քո ժպիտներն են ու խոսքերն են քո,
Շուրջս ամեն բան քեզնով է պատված,
Շուրջս ամեն բան քեզ է հիշեցնում,
Քո մասին պատմում ամեն վայրկյանը,
Որն արդեն անցել կամ նոր է գալու...
Սրտիս ամեն զարկն ասես աղոթք է...
Աղոթք, որ միայն քեզ է նվիրված,
Աղոթք, որը միայն քեզ համար է
Սրտիցս հնչում առ Աստված...
Ես քեզ հիշում եմ, երբ երազում եմ,
Երբ մտորում եմ, երբ աղոթում եմ,
Երբ լուռ քայլում եմ, կամ էլ վազում եմ,
Երբ ակնթարթից փախչել եմ փորձում,
Երբ անգամ ինքս ինձնից եմ փախչում
Մեկ է ամեն բան քեզ է հիշեցնում...
Մտել ես սիրտս, սրտիս խորքերը,
Արյան միջոցով տարածվել մարմնով,
Ու հիմա լոկ քեզնով եմ ապրում...
Իսկ քեզ մոռանալ, նույնն է, թե մեռնել,
Քանի որ այլ կերպ լինել չի կարող...
Պետք է ուղղակի արյունս կանգնի,
Որ քեզ հիշել դադարեմ հավերժ...
Պետք է կյանքը կանգ առնի հավերժ,
Որ քեզ հիշեցնող ակնթարթ չլինի...
Սակայն վստահ եմ, որ նույնիսկ այդժամ
Քեզ մոռանալ չեմ կարողանա...
Քանզի դու կապրես այդժամ իմ հոգում,
Որն առհավետ է ճախրում երկնքում....
Շուրջս ամեն բան քեզ է հիշեցնում..

Комментариев нет:

Отправить комментарий



Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար