div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

25.06.2014

ԲԱՐԵՎ ՍԻՐԵԼԻՍ


Բարև սիրելիս...
Դու նորից եկար...
Նորից ինձ եկար 
Այցի երազում...

Նորից քեզ տեսա,
Եվ երջանկացա,
Սիրտս բաբախեց
Կրկին երազում...
Կրկին ապրեցի,
Կրկին սիրեցի,
Սիրահարվեցի
Կրկին երազում...
Բարև սիրելիս...
Դու նորից եկար...
Եկար ու քեզ հետ
Արև բերեցիր...
Արև բերեցիր իմ մութ երազում,
Իմ մթությունը լուսավորեցիր,
Դու եկար նորից,
Ես կենդանացա...
Ես կենդանացա
Քո ջերմությունից,
Կրկին ջերմացա
Քո համբույրներից...
Սակայն երազում..
Դու եկար այցի 
Ինձ իմ երազում,
Եվ երազներս կենդանացան,
Ապրել սկսեցին,
Սակայն երազում...
Բարև սիրելիս...
Բարի է գալդ...
Բարի է այցդ
Ինձ երազներում...
Շարունակիր այդկերպ
Ինձ տեսության գալ,
Ինձ երջանկացնել,
Բայց երազներում...
Բարև սիրելիս...

Комментариев нет:

Отправка комментария



Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար