div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

17.02.2017

ԻՄ ԱՉՔԵՐՈՎ ՏԵՍԱ


Իմ աչքերով տեսա
Այն հրաշքը հզոր,
Որն իմ առջև բացվեց
Քո աչքերի ծովով…
Մրրիկներին հաղթած,
Որպես քամի անսանձ,
Ալիքները հզոր
Հոգուս խորքով անցան…
Եվ իրենց հետ տարան
Իմ անդորրը խաղաղ,
Օվկիանոսը սրտիս,
Դարձնելով գետ ծանծաղ…
Իմ աչքերով տեսա
Վառ արևը սրտիդ,
Որն այրվում էր հզոր,
Ինձ էլ այրում կողքիդ…
Բայց այրոցը այդ ջինջ,
Ջերմացնում էր լոկ ինձ,
Քո սիրո մեծ ծովում
Ես չէի զգում էլ ոչինչ…
Չէի զգում, որ շուրջս,
Կա չարություն ու սուտ,
Եվ, որ մարդիկ վաղուց
Դարձել են չար, անգութ…
Շուրջս միայն, միայն,
Բարություն էր տիրում,
Եվ բարության ուժով,
Սիրտս սիրով լցնում…
Եվ կհավատա՞ս արդյոք, 
Որ քո սիրո ուժով
Աշխարհը ինձ ժպտաց
Գարնան ջերմ արևով…
Իմ աչքերով տեսա
Ես մեծ արևը այն,
Որ քո սրտի խորքից
Թափանցեց սիրտն իմ միայն…

Комментариев нет:

Отправить комментарий



Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար