div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

24.12.2015

ԽԵՆԹԱՆՈՒՄ ԵՄ ԵՍ


Ես քո վարսերի նուրբ փափկությունից,
Եվ քո աչքերի զմրուխտյա փայլից,
Եվ քո հայացքի արևափայլից
Խենթանում եմ միշտ…

Քո նուրբ շուրթերից հնչող խոսքերից,
Եվ սրտից բխող սիրո օվկիանից,
Եվ հոգուդ խորքում ջերմության ծովից
Խենթանում եմ միշտ…
Քո գրկում ապրած ակնթարթներից,
Եվ անուրջներից քո երազների,
Եվ փափագներով լցված իղձերից
Խենթանում եմ միշտ…
Չկա մի վայրկյան, որ չկարոտեմ,
Եվ չերազեմ քո սիրո մասին,
Չկա մի վայրկյան, որ քեզ չսիրեմ,
Եվ չփափագեմ լինել քո կողքին…
Խենթանում եմ ես…

Комментариев нет:

Отправить комментарий



Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար