11.12.2014
02.12.2014
28.11.2014
ՄԻ ՍԻՐՈ ՊԱՏՄՈւԹՅՈւՆ
Երեկո էր: Աշնանային
մի գեղեցիկ երեկո: Երկնքից մեղմ անձրև էր թափվում: Ամեն ինչ շատ գեղեցիկ եր ու հիանալի:
Արմենն ու Անին ինչպես միշտ զրուցում էին, զրուցում էին ամեն ինչից: Եվ ամենակարևորն
այն էր, որ երկուսին Էլ հետաքրքիր էր զրույցը և ոչինչ
չէր կարող խանգարել: Եվ չէր էլ խանգարում:
Արմենն ու Անին շատ
կարճ ժամանակ էր ինչ ծանոթացել էին, սակայն
այդ կարճ ժամանակահատվածում հասցրել էին մտերմանալ այնքան, որ կարծես երկար տարիների պատմություն ունեն թողած անցյալում: Սակայն
դա այդպես չէր...
Նրանք ծանոթացել էին շատ պատահաբար՝ գրադարանում, բայց դրանից հետո ոչ մի կերպ չէր ստացվում կրկին հանդիպել: Այդ հանդիպմանը խանգարում էր ինքը` մեծն Ժամանակը: Բայց Արմենը հույսը չԷր կորցնում, անդադար փնտրում
էր մի առիթ` Անիին իրական կյանքում ևս մեկ անգամ տեսնելու համար: Բայց միևնույնն է չէր ստացվում կամ իրեն էր ինչ-որ
բան խանգարում, կամ Անիին: Արմենին այդ հանգամանքը նյարդայնացնում էր, քանի որ իրենք
կարողանում էին առանց խոչընդոտների շփվել, սակայն ժամանակը նրանց հանդիպել թույլ չէր տալիս ...
15.11.2014
09.11.2014
ՀԱՎԱՏԱ
Բոլոր այն բառերը որ ասել եմ քեզ,
Հավատա անկեղծ են, ծնված իմ սրտից,
Բոլոր այն բառերը, որ ասել եմ քեզ,
Հավատա անկեղծ են` իմ հոգու խորքից...
Եվ ակնթարթները ջերմությամբ լցված,
Կողքիդ անցկացրած, օրհնություն դարձած,
Այրում են հիմա սիրտս ու հոգիս,
Կարոտ ասվածի պատճառով անսանձ...
Եվ հիմա կարծես, երբ հեռու ես դու,
Խոսքերն այդ այրում են, տանջում են անվերջ,
Նորից քեզ տեսնելու տենչը անսահման
Վառել է սրտումս մի կրակ անշեջ...
Տուր ինձ գեթ մեկ շանս կոխքիդ լինելու,
Սրտիս ողջ սերը քեզ նվիրելու,
Հավատա, խնդրում եմ խոսքերին իմ այս,
Խոսքեր իմ հոգուց, իմ սրտից ցնված...
Հավատա անկեղծ են, ծնված իմ սրտից,
Բոլոր այն բառերը, որ ասել եմ քեզ,
Հավատա անկեղծ են` իմ հոգու խորքից...
Եվ ակնթարթները ջերմությամբ լցված,
Կողքիդ անցկացրած, օրհնություն դարձած,
Այրում են հիմա սիրտս ու հոգիս,
Կարոտ ասվածի պատճառով անսանձ...
Եվ հիմա կարծես, երբ հեռու ես դու,
Խոսքերն այդ այրում են, տանջում են անվերջ,
Նորից քեզ տեսնելու տենչը անսահման
Վառել է սրտումս մի կրակ անշեջ...
Տուր ինձ գեթ մեկ շանս կոխքիդ լինելու,
Սրտիս ողջ սերը քեզ նվիրելու,
Հավատա, խնդրում եմ խոսքերին իմ այս,
Խոսքեր իմ հոգուց, իմ սրտից ցնված...
08.11.2014
07.11.2014
ԴՈւ ԻՄ ՍՐՏԻ ԹԱԳՈՒՀԻ...
Ժամանակը թույլ չի տալիս,
Որ ես անվերջ լինեմ կողքիդ,
Ցանկութունը թեև շատ է
Ալեկոծում խեղճ հոգիս...
Սակայն մեկ է միշտ հիշիր
Դու իմ սրտի գանձն ես,
Հոգուս միակ լույսն անմար,
Կյանքիս միակ զարդն ես...
Ես ամեն ուր, ամեն վայրկյան
Կպարուրեմ քեզ իմ սիրով,
Ժամանակի միջով կանցնեմ,
Որ միշտ ապրեմ քեզանով...
Դու իմ սրտի թագուհի...







