div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

02.10.2014

ՄԻՆՉ ՆՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՆՆ ԴՂՅԱԿՈՒՄ

    Ահա, անցավ ևս մեկ օր առանց քեզ, առանց իմ երջանկության. սակայն համոզումով, որ եսկարող եմ երջանիկ լինել... Լինել երջանիկ. սակայն առանց քեզ...
Բազում օրեր ենանցել, երբ ես սպասել եմ քեզ, սպասել եմ քո զանգին, քո նամակին, որոնցից յուրաքանչյուրն ինձ համար երջանկության մի նոր առիթ էր... Սակայն անցան այդ օրերը. իրենց հետ տանելով  իմ երջանկության այն շողը, որը շղարշված էր քո անունով, քո պատկերով,, քո շնչառությամբ և ընդհանրապես՝ քեզանով...
Սակայն հիմա ես մենակ նստած եմ պատուհանի մոտ, և հայացքս հառել եմ հեժռու՜ հեռուները,
    Որտեղ երևում են իրար ձեռք ձեռքի բռնած քայլող սիրահար զույգեր, ովքեր շատ երջանիկ են, իսկ ես... Իսկ ես կարծես նախանձով եմ նայում հիմա նրանց, քանի որ որոշ ժամանակ առաջ ես էլ էի նրանց պես երջանիկ, իսկ հիմա մենակ ու տխուր նստած պատուհանի մոտ նայում եմ հեռու՜ տիեզերքին ու երազում տիեզերական երջանկության մասին... Տիեզերական, քանի որ տիեզերքն անսահման է ու իրեն ոչ-ոք չի կարող հաղթել, կամ նեղացնել, կամ ինչու չէ՝ նաև լքել ու նեղացնել...
Իսկ ես հիմա մենակ եմ, մենակ՝ առանց քեզ, որն անսովոր է ու մի տեսակ տարօրինակ...
    Գրեթե միշտ սպասել եմ քո զանգին, քո նամակին և ամեն զանգ կամ նամակ ստանալիս վեր եմ թրջել տեղիցս, կարծելով, որ դու ես... Բայց ապարդյուն, կրկին քեզանից ոչ մի լուր, ոչ մի տեղեկություն... Անորոշ լռություն... Սակայն այդ լռության մեջ իմ ականջներում հնչում են քո վերջին բառերը, որոնք նաև իրենց հերթին խեղդում են ինձ չթողելով սովորականի նման շնչել մաքուր օդը, չնայած թթվածինն էլ ինձ պետք չի, քանի որ դու չկաս կողքիս... Սակայն քո վերջին բառերը, որոնք էին. <Կներես ինձ, բայց մենք այլևս չենք կարող միասին  լինել, քանի որ բնությունն ու տիեզերքն են  մեզ դեմ, երջանիկ եղիր քեզ արժանիի մեկի կողքին, այդ մեը ես չեմ: Դու իմ կողքինն երջանիկ չես կարող լինել, քանի որ ինչքան էլ ես սիրում եմ քեզ՝ ես էլ չեմ կարող երջանիկ լինել քո կողքին, քանի որ արդեն նշեցի. տիեերքն է մեզ դեմ...
Այդ բառերն ինձ սպանում են ամեն օր, ամեն օր նորովի են խոցում սիրտս, սակայնն ես նաև գիտակցում եմ, որ դրանք ինձ կոփում են, սովորեցնում են ավելի ամուր կանգնել երկու ոտքերիս վրա, լինել ավելի ուժեղ և վերջապես իսկապես դառնալ երջանիկ՝ երջանիկ ինձ արժանիմեկի կողքին, քանի որ դու ինձ արժանի չես, որովհետև դու այդպես ցանկացար... Իսկ ես հարգում եմ քո որոշումը...
    Կա մի գեղեցիկ արտահայտություն, որն ինձ օգնել է այս ընթացքում ու կշարունաի օգնել այնքան ժամանակ, մինչև ես այլևս այդ օգնության կարիքը չզգամ... < Երջանիկ պետք է լինել միշտ, նույնիսկ այն վայրկյանին, երբ քո երջանկությունը լքել է քեզ, քանի որ, եթե նա լքել է քեզ, ուրեմն քոնը չեր, և հեռանալով նա իր տեղը զիջել է իսկապես քեզ հասանելիք երջանկությանը...>
    Եվ ես հիմա երջանիկ եմ, երջանիկ եմ այնքանով, որ չեմ դժբախտացնում քեզ, քո կողքին  դժբախտանալով նաև ես... 
    Եվ ես հիմա երջանիկ եմ... Երջանիկ եմ այնքանով, որ չեմ դժբախտացնում քեզ, քո կողքին դժբախտանալով նաև ես... Ու հիմա փնտրում եմ այն երջանկությունը, որն իրոք իմն է ուինձ մենակ չի թողնի՝ փախչելով հեռու... Ով կմնա ինձ հետ, քանի որ իմ կողքին իրեն երջանիկ կզգա...
    Ես նաև արդեն վստահ եմ, որ դու իմ երջանկությունը չէիր, քանիի որ, եթե իմը լինեիր կերջանկացնեիր ինձ, այլ ոչ թե կստիպեիր անվերջ լաց լինել քո պատճառով ու քեզ համար... Իսկական երջանկության հիմքում արցունքները տեղ չունեն... Իսկական երջանկության հիմքում միայն ամուր հարաբերություններն են և տիեզերական սերը, որն էլ օգնում է մադուն ապրել և ճախրել, անվե՜րջ ճախրել...
    Դե սիրելիս, կարծում եմ այսքանը... Ցտեսություն իմ սեր. իմ ճակատագրական, բայց և թվացյալ երջանկություն... Ցտեսություն անցյալ և ողջույն ներկա... Ներկա՝ առանց քեզ... Ներկա շրջապատված իսկական սիրով ու անսպառ երջանկությամբ լեցուն...
Մինչ նոր հանդիպում երջանկությանն դղյակում...

Комментариев нет:

Отправка комментария



Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար