div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

11.10.2014

ՊԱՏԱՍԽԱՆ ԱՆՑՅԱԼԻՆ

   Այսօր պատահաբար հանդիպեցի քեզ, հանդիպեցի ու հոգիս կրկին ամբողջությամբ տակնուվրա եղավ, ամեն բան խառնվեց իրար... Կրկին հիշեցի այն օրերը, երբ քո կողքին երջանիկ էի ու ինձ էլ թվում էր, թե դու էլ իմ կողքին ես երջանիկ... Բայց ափսոս դա այդպես չէր, դա ինձ միայն  թվում էր...
   Ես ի ողջ ժամանակը զոհաբերեցի հանուն քեզ, որպեսզի կարողանամ քեզ գոնե մի փոքր երջանիկ տեսնել. և Դա կարծես թե ինձ մոտ ստացվում էր, սակայն դա միայն <կարծես էր>...
   Եվ հիմա կրկին դու... Քո վեհությամբ, քո գեղեցկությամբ, քո ողջ հմայքով իմ առջև կանգնած ես և ես էլի բառեր չեմ գտնում քեզ, քո գեղեցկությունը գովերգելու համար... Քո հմայքը կրկին աշխարհն է գրավել... 
   Բայց գիտես, ինչ-որ բան փոխվել է, ինչ-որ բան այն չէ, ինչ-որ տարօրինակ բան եմ զգում... Եվ գիտես դա երջանկություն չէ և ոչ էլ սրտի երանիկ բաբախյուն... 
   Տարօրինակ սառնություն եմ հիմա զգում... Սառնություն, որն ուղղված է միայն քեզ... Սիրտ էլ քեզ չի տենչում, ինչպես անցյալում էր... Բայց որն է պատճառը? Միթե դու իսկապես արդեն անցյալ ես դարձել... Անցյալ, որը իմ կյանքի երջանիկ ակնթարթներից մեկն էր... Ակնթարթ, որն անցավ, սիրտս խոցեց, վիրավորեց ու անցավ... Եվ զարմանալին այն է, որ այն անցավ  ու էլ երբեք վերադառնալ չի կարող, քանի որ սրտումս այլևս քեզ համար տեղ չկա...
   Այն ժամանակ, երբ սրտիս դռները բաց էին քեզ համար, դու շրջվեցիր ու հեռացար, իսկ երբ վերադարձար, դռներն արդեն փակ էին... Եվ փակ էին ներսից ու փակվել էին դրանք արժանիի կողմից... Նա, ով րոք գնահատեց ինձ, գնահատեց իմ սերն ու, որ ամենակարևորն է կարողացավ իսկապես երջանկությամբ լցնել սիրտս... Նա եկավ, երջանկությւոն բերեց իր հետ բաց դռներից ներս ու փակեց դռները, որպեսզի այդ երջանկությունը երբեք չլքի ինձ... Եվ գտես, ես ուրախ եմ դրա համար, քանի որ դու չցանկացար լինել իմ ներկան ու ապագան և ընտրեցիր անցյալի կոչումը՝ շարունակելով ապրել քո անցյալով... Իսկ նա... Նա կարողացավ դարնալ իմ ներկան և իր շուրջ տեսնել միայն ինձ՝ իմ մեջ չփնտրելով սեփական անցյալից դրվագներ... Նա համաձայնվեց ապրել ինձ հետ... Ինձ հետ ներկայում և այժմ, երբ դու կանգնած ես իմ առջև ես պատրաստ եմ գրկել քեզ, խոսել քեզ հետ զրուցել ամեն ինչից, կիսվել քեզ հետ ամեն բան, բացի իմ սրտից և սիրուց, քանի որ դրանք կիսվել չեմ կարող... Դրանք հիմա ուրիշինն են,... Նրանը, ով կարողացավ գնահատել ինձ, ով իսկապես պորձեց սիրել ինձ և կարծես թե ամեն բան գեղեցիկ ավարտով սկիզբ դրեց նոր գեեցիկ ներկայի...... Իսկ դու մնացիր անցյալում...


Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար