div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

12.10.2014

ՍԻՐՈՒՑ ԾՆՎԱԾ ԽՈՍՔԵՐ

-Սիրում եմ քեզ,- այս խոսքերը
Հոգիս են ալեկոծում,
Սիրուց ծնված բյուր իղձերը
Սիրտս են փոթորկում...
Քեզ հետ կապված իմ հույսերը
Կյանքս են երջանկացնում,
Քեզնով ապրելու տենչերը
Միտքս են լուսավորում...
Եվ այդպես լուսավոր
Քեզ մոտ եմ գալիս...
Եվ այդպես լուսավոր
Քեզ մոտ եմ գալիս,
Սիրտս սերս ու հոգիս
Ես քեզ եմ տալիս...
Վերցրու, պահիր այն քեզ մոտ

Սրտումդ այն պահիր,
Բայց խնդրում եմ ոչ մի դեպքում
Հեռու մի վանիր...
Ես ապրում եմ հիմա, քանզի

Քո սերն է կողքիս,
Որը կարծես դարձած լինի
Արևը կյանքիս...
Այդպես շողա դու իմ սրտում,

Ժպտա լի ջերմությամբ,
Քո ժպիտով կյանքս է հառնում
Լցվում երջանկությամբ...
Երջանկացրու քո ժպիտով

Երջանկացնեմ ես քեզ,
Փայլիր անմար քո ջերմությամբ,
Քեզնով փայլեմ և ես...

Комментариев нет:

Отправка комментария



Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար