div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

12.10.2014

ԲՈՂՈՔ ՍՐՏԻՑՍ

   Ինչու՞ են մարդիկ այսքան սխալվում...
   Սխալվում են, բայց սխալներից ոչինչ չեն սովորում...
   Սխալվում են խոսելիս, սխալվում են լռելիս սխալվում են սիրահարվելիս... Սխալվում են ամեն քայլափոխին, բայց սխալվելուց հետո  ոչինչ չեն սովորում... Սխալներից դասեր չեն քաղում...
   Գիտեմ յուրաքանչյուր ոք սխալվում է, իսկ սխալներից դասեր է կարողանում քաղել միայն ուժեղը, բայց ի՞նչն է պատճառը, որ սիրո հարցում ոչ-ոք ուժեղ չէ...  Սիրո հարցում բոլորն են թույլ... 
   Մ՞իթե այդ Սեր ասվածն այնքան ուժեղ է, որ ոչ-ոք չի կարողանում նրա դեմ պայքարել, ոչ-ոք չի կարողանում նրան հաղթել...
   Կամ ինչու՞ է Նա ստիպում , որ մենք անվերջ սխալվենք... Ինչու՞ է Նա իր ուժը ի վնաս մեզ օգտագործում... Ստիպում է անկեղծ սիրել, հետո ստիպում է գիտակցել, որ ևս մեկ անգամ սխալվեցինք, բայց զղջալու և սխալն ուղղելու հնարավորություն չի տալիս... Ավելի ճիշտ թույլ է տալիս, որպեսզի մենք զղջանք, բայց սխալն ուղղելու հնարավորությունից է մեզ զրկում...
   Եվ սրտին ամեն անգամ էլ ավելի է ստիպում ցավել և վիրավորելով ստիպում է էլ ավելի ատել այս աշխարհը... Աշխարհ, որը լի է Սեր ասվածով...
   Այդքան ցանկալի, բայց միևնույն ժամանակ նույնքան ատելի զգացմունքով...
   Եվ վերջապես, ինչու՞ է լինում այնպես, որ վերջապես հաղթելով Սեր ասվածին և հասնելով իսկական երջանկությանը՝ սիրտդ այնքան է պատված լինում վերքերով ու սպիներով և այնքան է լցված լինում հիասթափությամբ, որ չես կարողանում ամբողջ սրտով ուրախանալ իսկական երջանկությամբ...
   Դե բացատրեք ինձ մարդիկ...


Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար