div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

28.11.2014

ՄԻ ՍԻՐՈ ՊԱՏՄՈւԹՅՈւՆ

Պատմվածքը խմբագրեց Արմեն Մխեյանը

Երեկո  էր: Աշնանային մի գեղեցիկ երեկո: Երկնքից մեղմ անձրև էր թափվում: Ամեն ինչ շատ գեղեցիկ եր ու հիանալի: Արմենն ու Անին ինչպես միշտ զրուցում էին, զրուցում էին ամեն ինչից: Եվ ամենակարևորն այն էր, որ երկուսին Էլ հետաքրքիր էր  զրույցը  և  ոչինչ չէր կարող խանգարել: Եվ չէր էլ խանգարում:
Արմենն ու Անին  շատ կարճ ժամանակ  էր ինչ ծանոթացել էին, սակայն այդ կարճ ժամանակահատվածում հասցրել էին մտերմանալ այնքան, որ կարծես երկար  տարիների պատմություն ունեն թողած անցյալում: Սակայն դա այդպես  չէր...
Նրանք ծանոթացել էին շատ պատահաբար՝ գրադարանում, բայց դրանից հետո ոչ մի կերպ չէր ստացվում կրկին հանդիպել: Այդ հանդիպմանը խանգարում էր ինքը` մեծն Ժամանակը: Բայց Արմենը հույսը չԷր կորցնում, անդադար փնտրում էր մի առիթ` Անիին իրական  կյանքում ևս մեկ անգամ տեսնելու համար:  Բայց միևնույնն է չէր ստացվում կամ իրեն էր ինչ-որ բան խանգարում, կամ Անիին: Արմենին այդ հանգամանքը նյարդայնացնում էր, քանի որ իրենք կարողանում էին առանց խոչընդոտների շփվել, սակայն ժամանակը  նրանց հանդիպել թույլ չէր տալիս ...
Մի օր  Արմենը զրույցի ընտացքում հարցրեց.
-Անի, եթե օրերից մեկ օր մենք ի վերջո կարողանանք հանդիպել, ինչպիսին կցանկանաս, որ ես լինեմ իրականում:
-Այնպիսին, ինչպիսին դու հիմա կաս իմ պատկերացումներում... Բարի, ժպտերես,  կատակասեր, անկեղծ  ու քո բոլոր մնացած արժանիքներով, ինչի համար ես հիմա շարունակում եմ շփվել քեզ  հետ...
Այդ  նախադասությունը ուրախացրեց Արմենին, քանի որ Անին չէր ցանկանում, որ ինքն իրականում նման լինի իր պատկերացրած իդեալին... Այլ ցանկանում է տեսնել այն մարդուն, ով թաքնված է հենց Արմենի հոգում...
Արմենն այդտեղ հիշեց իր տատիկի վաղեմի խոսքը «Գնահատիր մարդու մեջ այն ամենն ինչ կա ի ծնե, քանի որ ձեռքբերովին կարող է կորել կամ փոփոխվել... Իսկ այն ինչ ի ծնե է տրված մարդուն կկորի միայն մահվանից հետո...»:
Արմենը հիշեց նաև Անիին ասված իր խոսքը, որը նա ասել էր իրենց զրույցներից մեկի ժամանակ, երբ խոսք էր գնացել մարդկային արժանիքները գնահատելու մասին... «Երբեք չփորձես դիմացինի մեջ գտնել կամ զետեղել այն, ինչ դու ես ուզում տեսնել... Այդ կերպ նա քեզ մոտ կկորցնի իր հետաքրքրությունը` դառնալով քո մտքում պահված ամենօրյա հերոս...»:
Եվ կարծես հենց այդ միտքն էլ Անին ասաց իրեն` պատասխանելով հարցին...
Արմենը զգում էր, որ Անիին իրական կյանքում դեռ չճանաչած, արդեն ինչ-որ կապվածություն է զգում, որը բացատրել անկարող էր, քանի որ ինքն էլ դերևս չէր հասկանում ինչ է իր հետ կատարվում... Միայն գիտեր մի բան, որ անասելի մեծ ցանկություն ուներ հանդիպելու Անիի հետ...
Մի օր Արմենը հարցրեց.
-Անի, Աստծո հաջողությամբ, երբ մենք հանդիպենք, ի՞նչը կարող է խանգարել մեզ հանիպել երկրորդ անգամ
Անին շատ կարճ մտածելուց հետո պատասխանեց.
-Միայն հիասթափությունը...
-Այսի՞նքն:
-Այսինքն, երբ առաջին անգամ քեզ տեսնելուց հետո հասկանամ, որ դու այն չես ինչ միշտ ներկայացրել ես ինձ, այսինքն ստացվի այնպես, որ դու խաբել ես ինձ...
Անիի պատասխանը շատ ուրախացրեց Արմենին, քանի որ նա հասկացավ երկրորդ հանդիպում ևս կլինի, քանի որ ինքը Անիի հետ հնարավորինս անկեղծ է եղել միշտ, առանց որևէ բացառության...
Արմենին իր մտքերից կտրեց Անիի նամակը.
-Իսկ ինչի՞ես այդքան շատ ցանկանում տեսնել ինձ:
Արմենը սկսեց մտածել... Եվ իսկապես ինչու՞: Չէ որ ինքը էլի է շփվել անծանոթ աղջիկների հետ, էլի են մտերմացել, բայց այդ ամենը մնացել է օնլայն հարթակում, ոչ ոքի նա չի ցանկացել տեսնել իրական կյանքում, չի ցանկացել իրենց շփման տարբերակը փոխել... Իսկ Անին այլ էր, նա այնքան բարի էր ու այնքան ջերմություն ուներ իր հոգու խորքում, որ դա զգացվում էր առանց նրա աչքերին նաելու: Ուղղակի բառերից...
-Քանի որ ցանկանում եմ քեզ հետ շփվել, խոսել ոչ միայն նամակագրությամբ, այլ նաև ցանկանում եմ լսել քո ձայնը, ցանկանում եմ տեսնել քո աչքերի պարզությունը և այլն...  Համ էլ ինչու՞ես ամեն անգամ նույն հարցը տալիս: Միթե՞այդքան կասկածելի մարդու տպավորություն եմ թողել քեզ մոտ:
-Ո՜չ, իհարկե ոչ, պարզապես դու կյանքումս առաջին անծանոթն էիր, ով ինձ հաղորդագրություն ուղարկեց, որին ես պատասխանեցի ու թե ինչու, ես ինքս չեմ հասկանում մինչև հիմա ու հենց դա է ինձ մտածելու առիթ տալիս... Այդ հարցը ինձ էլ է տանջում, ու ես էլ չեմ հասկանում, թե ինչպես ստացվեց, որ մենք մինչև հիմա դեռևս շարունակում ենք շփվել...
-Դա երևի թե իմ համառ բանվորության հետևանքն է: Քանի որ դու ինչքան չպատասխանեցիր, ես այնքան գրեցի, դու ինչքան ասացիր մի գրի, այլևս վերջ, ես շարունակեցի գրել ու այդպես մինչ օրս շարունակվում է մեր հետաքրքիր և բազմաբովանդակ զրույցները,-  կատակեց Արմենը...
-Հետաքրքիր բնավորություն ունես...
-Դե ինչ արած, երբ մեկի հետ զրուցում ես և  քեզ այդ զրույցի ընթացքում, զրույցից հետո լավ ես զգում, նշանակում է պետք է պայքարես այդպիսի զրուցակցի հետ հարաբերություններն ամրապնդելու համար...
Անին այդ նամակին չպատասխանեց և թեման փոխելու համար ասաց.
- Գիտես, այսօր համալսարան հյուրեր էին եկել և ես ներկայացրեցի  իմ նախագիծը... Հյուրերի և հանձնաժոխովի կողմից այն արժանացավ «Ուսանողության շրջանում լավագույն մտահղացում» տիտղոսին...
-Ես ևս մեկ անգամ քեզանով հպարտանալու առիթ ունեցա, և ոնց հասկանում եմ այդ առիթները օր օրի ավելանում են... Շնորհավորում եմ, այդպիսի հաջողություններ դու դեռ շատ կունենաս... Կարևորը հաջողության հասնելու ձգտումն է...
Եթե մեկը ցանկանում է հասնել հաջողության գագաթնակետին, նրան ընդամենը մեկ բան է պետք, ընտրել այն բոլոր ճանապարհները, որոնցով նա պետք է անցնի, և իմանա բոլոր այն արդյունքները, որոնց նա պետք է հասնի... Որից հետո պետք է անցնի գործի առանց  վայրկյան անգամ զլանալու..
Այդ նամակից հետո Անին ասաց, որ ցանկանում է գնալ քնելու, քանի որ առավոտյան դասի պետք է գնա և իրար բարի գիշեր մաղթելով գնացին քնելու...
Առավոտյան արթնանալով դեռևս անկողնում պառկած Արմենը որոշեց, որ այսօր բացարձակապես ոչ մի գործ չի պլանավորելու և ամեն ինչ անելու է, որ անպայման հանդիպի Անիի հետ...
Որոշեց ու արեց առաջին քայլը: Նամակ գրեց Անիին:
-Այսoր դասերը քանիսի՞ն են ավարտվում:
Որոշ ժամանակ անց եկավ պատասխան նամակը.
-15:00-ին, ինչի՞:
-Որովհետև այսօր անպայման պետք է կազմակերպենք, հարմարեցնենք և հանդիպենք, քանի որ եթե մնա ժամանակի հույսին, մենք երբեք էլ չենք հանդիպի...
Անին անակնկալի եկավ, ասելով, որ իրեն կարող է հարմար չլինի, որովհետև պետք է հյուր գնա, և արդեն պայմանավորված է ընկերուհու հետ, որպեսզի միասին գնան նվեր ընտրելու...
Բայց Արմենը չէր ցանկանում լսել ոչինչ...
-Անի, այսօր մենք կարող ենք հանդիպել մինչև քո հյուր գնալը և պարդադիր չի, որ մեր հանդիպումը տևի ժամեր, մենք կարող ենք հանդիպել կարճ ժամանակով և ավելին. կարող եմ առաջարկել նվեր ընտրելու գնանք միասին ...
Անիին ևս այդ տարբերակը դուր եկավ... Նրանք պայմանավորվեցին հանդիպել հենց համալսարանի դիմաց` դասերի ավարտից անմիջապես հետո, որտեղից զրուցելով կգնային նվեր ընտրելու...
Արմենի մոտ տարօրինակ զգացողություն էր... Կարծես գնում Էր սիրելիի հետ  առաջին հանդիպմանը, որից հետո շատ բան կարող էր փոխվել...
Եվ իսկապես, նա հենց այդ մասին էլ մտացում էր... « Ի՞նչ կարող է փոխվել իմ կյանքում Անիին տեսնելուց հետո: Արդյո՞ք դա ինձ համար կարող է ճակատագրական դեր խաղալ»:
Անին նույնպես մտածում էր այդ մասին, արդյո՞ք ցանկանում է հանդիպել իրեն շատ վաղուց ծանոթ այդ անծանոթին, թե՞ դա իրեն ընդհանրապես պետք չէ, ի՞նչ կարող է փոխել այդ հանդիպումը իր կյանքում: Նա նույնիսկ մի պահ որոշեց հրաժարվել այդ մտքից և չգնալ հանդիպման... Բայց արդեն ուշ էր, վիճակը նետված էր... Եվ քանի որ խոստացել է գնալ, ուրեմն պետք է գնալ...
Երբեք հետ մի կանգնիր քո խոսքից, քանի որ երբ ինչ-որ բան խոստանում ես  և չես  անում ու հետո սկսում ես գտնել հիմնավորումներ, դա դառնում է ոչ թե պատճառաբանություն, այլ արդարացում, իսկ արդարանում են միայն սխալվելու դեպքում...
Ժամերն անցնում էին, մոտենում էր այսքան սպասված հանդիպման ժամը... Անհանգիստ էին երկուսն էլ... Անիին ամենաշատն անհանգստացնում էր մի միտք, արդյո՞ք ճիշտ է անում, կարո՞ղ է սա լինի իր կյանքի ամենասխալ քայլը: Չէ որ ինքը պետք է հանդիպեր իրեն բացարձակապես անծանոթ մեկին, ում ճանաչում էր միայն նկարներով, և պետք է  վստահեր միայն նրա բառերին...
Արմենի մոտ  անհանգստության այլ պատճառներ կային...
Նա մտածում էր` արդյո՞ք Անին կգա, արդյո՞ք կցանկանա իր հետ քայլել, կցանկանա՞շփվել իր հետ հետագայում, թե ոչ:  Սակայն ամենից շատ նրան մտահոգում էր մի հարց. Անին կգա՞ հանդիպման, թե վերջին վայրկյանին կհրաժարվի այդ խենթ, բայց միևնույն ժամանակ ուրախալի մտքից...
Այդպես խորհելով  անցավ ողջ օրը և ահա արդեն մոտենում էր պայմանավորված ժամը և Արմենը շտապեց պայմանավորված վայր:
Համալսարանից փոքր ինչ հեռու կանգնած էր Արմենը, մերթ ընդ մերթ շտապ-շտապ աջ ու ձախ քայլելով... Նա  այնքան էր տարվել հանդիպմանը նախապատրաստվելով, որ նույնիսկ մոռացել էր Անիից  ճշտել, թե ինչպե՞ս ճանաչի իրեն, ի՞նչ հագուստով է նա, ինչպի սի՞սանրվածք ունի այսօր և այլն...
Արմենը որոշեց փոքր ինչ մոտենալ համալսարանին, սակայն չհասցրեց, քանի որ նրան ընդարաջ քայլում էր մի գեղեցկադեմ աղջիկ...
Անին էր...
Արմենը մի պահ քար կտրեց, չհավատալով աչքերի տեսածին:
Անին հեռվից նկատել էր Արմենին ու քայլում եր դեպի նա, սակայն Արմենը չէր կարողանում շարժվել, քանի որ ապշել էր իր կողմը եկող ծանոթ-անծանոթուհու գեղեցկությամբ...
Եվ իսկապես. Անին չքնաղ գեղեցկություն ուներ, աստվածային հմայքով  էր օժտված: Նրա  աչքերին նայելով հեռվից հեռու զգացվում էր նրա սրտի խորքում թաքնված  ողջ բարությունը, նրա ամեն քայլի հետ համահունչ  երևում էր նրա  սրտի ջերմությունը, որը կարծես լցնում էր շրջապատը գերբնական, զորեղ ջերմությամբ, ու դեպի իրեն էր ուղղում շրջապատի հիացմունքով լի հայացքները... Իսկ նրա` երկնքի պես լազուր  աչքերը աննկարագրելի էին, նրա աչքերում թաքնված            էր աշխարհի ողջ գեղեցկությունն, իր  բոլոր հմայքներով... 
-Օ՛...Ինչպիսի  գեղեցկություն,- հիացմունքը թաքցնել չկարողացավ Արմենը, - ես  իսկապես ապշած եմ... Սա իսկապես  այն դեպքերից է, երբ խոսքերն ավելորդ են...
-Շնորհակալ եմ շատ,- պատասխանեց  Անին:
Դրանից հետո  տիրեց րոպեական լռություն, որը խախտեց Արմենը:
-Դե ինչ , քայլե՞նք, թե՞այստեղ կանգնած էլ պետք է իրար հրաժեշտ տանք:
-Վա՛յ, կներես, իհարկե քայլենք, իհարկե էստեղ հրաժեշտ չենք տա իրար, չէ՞որ դու ինձ խոստացել ես օգնել նվեր ընտրելու հարցում:
-Դե հենց դրա համար էլ հարցրեցի, քայլե՞նք, թե՞ ոչ: Իսկ կասե՞ս ում համար ենք նվերը նտրելու: Որպեսզի ավելի հեշտ կողմնորոշվեմ օգնության հարցում:
-Տատիկիս համար, նա այսօր դառնում է 80 տարեկան և ես ցանկանում եմ յուրօրինակ նվեր գնել, որը անակնկալ կլինի նրա համար...
-Իմ կողմից անպայման կշնորհավորես տատիկիդ...
-Շնորհակալ եմ անպայման...
Նրանք սկսեցին ջերմ զրուցելով քայլել, իսկ Արմենը ուշադրությամբ շուրջբոլորն էր զննում, գեղեցիկ նվերների խանութ գտնելու համար, որպեսզի իր կողմից առաջարկված նվերը լինի անչափ գեղեցիկ և դուր գա, թե՜ Անիին, և թե՜ տատիկին...
Հանկարծ Արմենը նկատեց մի խանութ, որի պատուհանների մոտ ցուցադրված էին այնպիսի նվերներ, որոնք իրենց տեսքով հիշեցնում էին հին միջնադարյան արվեստը...  Տեսնելով դա` մի պահ կանգ առավ...
-Անի, արի մտնենք ներս, ցուցադրված նվերները շատ խոստումնալից տեսք ունեն, հնարավոր է այստեղից կարողանանք գեղեցիկ և յուրահատուկ նվեր ընտրել...
-Ինչպես կասես, գնանք: Հնարավոր է դու իրավացի ես: Ես վստահ եմ` դու գեղեցիկ ընտրություն կկատարես...
Նրանք շարժվեցին դեպի խանութ: Մտնելով ներս` երկուսն էլ ապշած մնացին տեսականու գեղեցկությամբ ու յուրօրինակությամբ:
Հանկարծ Արմենը նկատեց մի արձանիկ, որը կարծես թանգարանային նմուշ լիներ` պեղված արքայական պալատներից: Աստվածամոր  արձանն էր: Արմենը ակամայից շարժվեց դեպի արձանը: Անին, չիմանալով, թե դեպի ուր է քայլում Արմենը, հետևեց նրան: Վայրկյաններ անց նրանք արդեն արձանիկի մոտ էին: Անին անմիջապես կռահեց, թե Արմենն ինչ ընտրություն է կատարել:
-Գեղեցիկ է, այնպես չէ՞:
-Այո, շատ: Ես չէի էլ կասկածում, որ դու գեղեցիկ ընտրություն կկատարես...
Վերցնելով նվերը` նրանք դուրս եկան խանութից: Արմենը ճշտեց,թե երբ պետք է գնա  Անին, և իմանալով, որ  դեռևս մեկ ժամ ժամանակ ունի, առաջարկեց  շարունակել իրենց զրույցը մեկ գավաթ սուրճի սեղանի շուրջ.
Անին մեկ վայրկյան տարակուսեց, բայց տեսնելով Արմենի տրամադրվածությունը, համաձայնվեց...
Նրանք զրուցելով գնացին մոտակա սրճարանը, որտեղ Արմենն արդեն իսկ նախապես պատվիրել էր, որպեսզի գեղեցիկ ձևավորված սեղան նախապատրաստեն...
Անին անակնկալի եկավ և զարմացաց աչքերով նայեց Արմենին: Արմենը լուռ ժպտաց և առաջարկեց նստել, և քաշելով աթոռը, սեղանի մոտից ժպտադեմ հայացքով նայեց Անիին:
Անին շնորհակալություն հայտնելով նստեց: Արմենը նույնպես նստեց և սկսեցին զրուցել...
-Եվ՞ ,-կարճ հարցով սկսեց զրույցն Արմենը:
-Այսի՞նքն,- զարմացաց հայացքով պատասխանեց Անին...
-Այսինքն ցանկանում էի իմանալ ի՞նչ կարծիք կազմեցիր իմ մասին, արդյո՞ք արդարացան քո բոլոր սպասելիքները:
-Այո, իհարկե, ես քեզ հենց այսպիսին ել պատկերացնում էի... Հոգատար, ընկերասեր, բարի, խելացի...
Արմենը կիսատ թողեց  Անիի խոսքը:
-Լավ, բավական է գովես ինձ, եթե մի փոքր էլ շարունակես ես կսկսեմ կարմրել...
Լռությունտիրեց, քանիորերկուսնէլուսումնասիրողհայացքովնայումէինմիմյանց...
Երբ մարդը հետաքրքրություն է առաջացնում քեզ մոտ և դու ցանկանում ես նրան ավելի լավ ճանաչել, դա նշանակում է, որ նա իսկապես քո պատկերացրած  անձնավորությունն է...
Լռությանը վերջ դրեց Անիի հեռախոսի զանգը: Անիի մայրն էր, ով ցանկանում էր իմանալ, թե ուր է Անին և երբ է տուն գալու, որպեսզի բոլորով միասին գնային տատիկին հյուր...
Արմենը առաջարկեց դուրս գալ սրճարանից, որպեսզի Անին հանկարծ իր պատճառով չուշանա...
Մի քանի րոպե ևս զրուցելուց հետո նրանք դուրս եկան և քայլեցին դեպի կանգառ, որտեղից Անին գնաց տուն, իսկ Արմենը որոշեց մի փոքր քայլել և խորհել օրվա կարևորագույն իրադարձության, իր և Անիի հանդիպման և դրանից հետո սպասվելիք զարգացումների մասին...
Երբ մարդու հետ հանդիպում ես առաջին անգամ և հոգուդ խորքում ծնվում է նրան կրկին անգամ տեսնելու անհագ ցանկություն, դա նշանակում է, որ այդ մարդը կարողացել է ազդել հոգուդ նուրբ լարերի վրա...
Հանկարծ զանգ եկավ հեռախոսին և ի զարմանս Արմենի իրենց շփման ողջ ժամանակահատվածում արաջին անգամ իրեն էր զանգահարում Անին:
Արմենը շտապեց պատասխանել զանգին, անհանգստանալով, արդյոք ամեն բան նորմալ է:
-Արմեն, անչափ շնորհակալ եմ քեզ հաճելի օրվա և անկրկնելի նվերի համար: Ես երբեք այսպես ուրախ դասից տուն չէի եկել և այսպես ուրախ օր չէի ունեցել...
-Խնդրեմ, ես էլ քեզ եմ շնորհակալ, քանի որ ես էլ կյանքում այսքան դրական լիցքերով լեցուն օր չէի ունեցել: Այս օրը ես  դեռ երկար կհիշեմ...
Եվ իրար հրաժեշտ ասելով անջատեցին հեռախոսը: Անին շարունակեց իր ուրախությունը, իսկ Արմենը քայլեց դեպի տուն, քանի որ չէր ցանկանում օգտվել տրանսպորտից...
Մինչև տուն հասնելը Արմենն անդադար մտածում էր Անիի մասին: Անին  կարողացել էր առաջին անգամից մտնել Արմենի սիրտը և հիմա Արմենը սպասում էր, թե երբ է լինելու նրանց երկրորդ հանդիպումը, քանի որ նա այսքան ժամանակ ոչ մեկի հանդեպ այդքան ուժեղ կարոտ չէր զգացել:
Անիի մոտ նույնպես ամեն ինչ խառնվել էր իրար: Նա չէր կարողանում հասկանալ,թե ինչ է կատարվում իր հետ, քանի որ այդ  զգացումնառաջին անգամ էր իր մոտ, այդ իսկ պատճառով չէր կարողանում բացատրել իր հետ կատարվածը: 
Հաջորդ օրը նրանք չզրուցեցին իրար հետ ոչ հեռախոսով՝ ոչ ինտերնետով...
Սակայն մյուս օրը Արմենը չկարողացավ զսպել իրեն  խեղդող կարոտը և շտապ-շտապ հավաքեց  Անիի հեռախոսահամարը...  Լսելով Անիի ձայնը` Արմենի սրտում ամեն բան  խառնվեց իրար:
Երբ քեզ անհրաժեշտ է լինում ինչ-որ մեկի ներկայությունը զգալ քո կողքին քո ապրած ամեն  վայրկյանին, ուրեմն դու արդեն սկսել ես ապրել նրանով,...
Անին տեսնելով, որ Արմենը չի խոսում, ինքը սկսեց զրույցը:
-Ալո, Արմեն, ինչու՞չես  խոսում, ինչպե՞ս ես, ի՞նչ է պատահել:
-Ոչինչ, ոչինչ էլ չի պատահել, ես չեմ խոսում, քանի որ մեր հանդիպումից հետո ցանկանում եմ մեկ վայրկյան ավել լսել քո ձայնը, այդ պատճառով էլ չեմ խոսում:
Անին մի պահ կարմրեց հեռախոսից այն կողմ, բայց նրան սթափեցրեց Արմենը.
-Եվ, ինչպ՞ես անցավ օրդ երեկ:
-Կարոտով լեցուն, իսկ քո՞նը:
-Իմը նույնպես, բայց թե  ինչու, չեմ կարողանում բացատրել...
-Ես նույնպես...
Երկուսն ել ծիծաղեցին: Բայց Արմենը կարծես էլի լրջացրեց խոսակցությունն իր անակնկալ հարցով.
-Իսկ  ե՞րբ կարող  եմ  քեզ էլի տեսնել:
Անակնկալի  գալով և  չկողմնորոշվելով` Անին կմկմալով պատասխանեց.
-Չգիտեմ, այդ հարցին մի փոքր բարդ է պատասխանելը:
-Վա՞ղը... Կես հարցական կես լուրջ տոնով ասաց Արմենը.
-Ի՞նչ:
-Ասում եմ վաղը կարո՞ղ ենք կրկին հանդիպել`  դասերից հետո:
Անին փոքր ինչ  տարակուսեց պատասխանելուց առաջ, բայց համաձայնվեց, որովհետև իր մոտ նույնպես կար մեծ ցանկություն Արմենին կրկին անգամ  տեսնելու:
Ինչպես պայմանավորվեցին, այդպես էլ արեցին և հաջորդ օրը դասերից հետո կրկին հանդիպեցին:
Երբ երկու միայնակ  սրտերի հյուր է գալիս սերը,  նրա առաջ ոչ ոք  չի կարող փակել  դռները, քանի որ սերը փակ  դռներին հանդիպելով ներս է մտնում պատուհանից, կամ ավելին, նա բացում է փակ դռներն իր սեփական բանալիով...
Արմենի ու Անիի հանդիպումները շատացան և նրանք էլ ավելի մտերմացան և օրեցօր ավելի էր ջերմանում նրանց հարաբերությունները:
Անցան օրեր, շաբաթներ և մի օր, հերթական հանդիպմանը Արմենը գնաց գեղեցիկ ծաղկեփնջով, որը իր գեղեցկությամբ անհամեմատելի էր մինչ այդ նվիրված ծադկեփնջերի հետ...
Անին այս ծաղկեփնջին նայելով այլ խորհուրդ էր տեսնում թաքնվաց... Եվ իսկապես դա այդպես էր...
Արմենն այդ օրը որոշել էր ասել Անիին իր զգացմունքների մասին: Զգացմունք, որը կարծես ծնվել էր նրանց հենց առաջին նամակագրության ժամանակ, սակայն ավելի ամուր հիմքերի վրա  դրվեց նրանց  առաջին հանդիպման օրը...
-Անի, ես այսօր  քեզ պետք է մի շատ կարևոր բան ասեմ, որը հնարավոր է և փոխի իմ ողջ կյանքը...
Անին կարծես կռահում էր` ինչի մասին էր խոսքը, սակայն միևնույն ժամանակ շատ  զարմացաց հայացքով նայեց Արմենի աչքերին...
-Եվ, ինչի՞մասին ես ցանկանում խոսել ինձ հետ, որ այսքան խորհրդավոր նախաբան ես պատրաստել:
-Իմ ու քո մասին, մեր հարաբերություների հետագա զարգացման մասին:
-Այսինքն՞
Մի փոքր լռությունից հետո Արմենը խոսեց.
-Անի ես քեզ  սիրում եմ ու դա ես հասկացա մեր առաջին իսկ հանդիպման ժամանակ, մեր ծանոթության առաջին իսկ օրվանից ես զգում էի , որ դու յուրահատուկ դեր ունես իմ կյանքում, բայց որ այսքան յուրահատուկ չէի հավատա...
Սիրո մասին սիրելիի հետ խոսելիս քեզ ավելի շատ օգնում են աչքերը, քան բառերը...
Արմենի պարագայում էլ բացառություն չէր, քանի որ խոսքն ավարտելուց հետո, երբ նայեց Անիի աչքերին, նրանք ակամայից մատնեցին Անիին:
Անին մի պահ կարմրեց: Նրա համար որքան սպասված, այնքան էլ անսպասելի էին Արմենի խոսքերը: Իրենց ողջ ժամանակահատվածում նրանք շփվել էին անկեղծ, սակայն այդքան անկեղծություն չէր սպասում:
Սերը, երբ հիմնված է լինում անկեղծության վրա և նա անկեղծության ծնունդ է, ունենում է ամուր հիմք և երկար կյանք:
Արմենը կարծես չսպասելով Անիի պատասխանին, խոսքն ավարտելով համարձակություն գտավ իր մեջ և անմիջապես ամուր բռնեց Անիի ձեռքն ու սպասեց նրա արձագանքին: Անին կարծես չընդդիմացավ և չփորձեց ձեռքն հեռացնել Արմենի ձեռքից...
Դրանից հետո նրանք քայլեցին երկար, սակայն ոչինչ չխոսեցին, պարզապես ողջ ճանապարհին անընդհատ նայում էին իրար ու լուռ ժպտում էին: Երկուսի փոխարեն խոսում էին նրանց աչքերը, որոնք կարծես վառվող աստղեր լինեին լազուր  երկնքում: Հեռվից, ով նայում էր նրանց ակամայից նույնպես ժպտում էր, քանի որ տեսնում էր երկու սիրահար սրտեր, որոնք կապվել էին իրար ամուր կապերով և չէին պատրաստվում բաժանվել: Այդ օրվանից հետո Արմենն ու Անին իրենց ընկերական շրջապատում դարձան անմար և անսպառ սիրո խորհրդանիշ: Բոլորն էին ցանկանում կապվել այնպիսի մեծ և ամուր սիրով, որպիսով կապվել էին Արմենի ու Անիի սրտերը...

ՙԵրբ սիրում ես և սիրվում նույն կերպ ու նույն ամուր սիրով, ապա դառնում ես բոլորի սիրելին և դառնում անմար սիրո խորհրդանիշ…՚


Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար