div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

11.08.2015

ՍԻՐՈ ՄԻ ԳՈՂՏՐԻԿ ԱՆԿՅՈՒՆ

Քո փոքրիկ սրտում
Թաքնված է մի
Անսահման աշխարհ
Գեղեցկությամբ լի,
Բարությամբ պատված
Սիրով պարուրված,
Եվ շրջապատված
Արցունքի նման
Անսահման մաքուր
Մի ջինջ մաքրությամբ


Քո փոքրիկ սրտում,
Թաքնված է մի
Անծայր տիեզերք
Գաղտնիքներով լի,
Որն ինչքան փորձես
Մեկ է, մինչև վերջ
Չես բացահայտի
Եվ գաղտնիքներն այդ
Ստիպում են կարծես,
Ավելի ուժգին 
Սիրահարվել քեզ,
Եվ փորձել այդպես
Գաղտնիքներն այդ բյուր
Զգույշ բացահայտել
Շատ զգույշ, որպեսզի
Ցավ չպատճավի
Քո նուրբ ու բարի,
Բայց և քաջարի,
Պարզ ու անարատ
Բայց նաև հպարտ
Սրտին քո անպարտ..
Քո փոքրիկ սրտում
Թաքնված է մի 
Մեծ սիրո օրրան, 
Որն իր մեծությամբ
Աշխարհից մեծ է 
Եվ սրտիս համար
Դարձել է կարծես 
Աննկարագրելի
Չքնաղ բնօրրան

Комментариев нет:

Отправить комментарий



Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար