div id='wrapper-video'>
Քո աչքերում ես արև տեսա,
Արև. լուսավորող տիեզերքն անծայր,
Քո աչքերում ես արև տեսա,
Վերից ճպտալով աշխարհին համայն…
Ես չգիտեմ, թե ինչպե՞ս,
Բայց զգում եմ ահա
Երջանկությունն ինձ այցելեց
Քո տեսքով հիմա…
Սիրտս պատել է մի օտար զգացում,
Մի անհագ կարոտ պատել է հոգիս,
Եվ մի վառ փայլով ամենքն են փայլում,
Ամենքն, ով հերթով կողքովս են անցնում...
Ապրել եմ ուզում...
Ապրել քո կողքին, ապրել քեզ համար, ապրել քո սիրով,
Ապրել այն հույսով, որ բախտն ինձ ժպտաց,
Ու ինձ ուղարկեց պարգևն այն սպասված,
Որ փնտրել եմ միշտ, անվերջ որոնել...
Ապրել եմ ուզում...
Ես քեզ տեսա իմ երազում,
Եվ երազում քեզ սիրեցի,
Իմ երազում երջանկացա,
Հենց երազում քեզ գերվեցի...
Դրսում ցուրտ է պաղ, միապաղ,
Դրսում անձրև է անդադար հորդում,
Եվ ալեկոծում անդորրն աշխարհի,
Անձրև է հորդում սրտից երկնքի...
Երանի քեզ, ով իմ սիրելի,
Որ այս կարոտը հիմա չես զգում,
Որ այս կարոտի պատճառով անհագ
Այս փուչ աշխարհում զուր չես տանջվում..
Համոզված եմ, որ շուտով
Մենք կհանդիպենք նորից,
Բայց այս անգամ ցավոք
Սեր չի բխի իմ սրտից...