div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

11.12.2015

ԻՆՉՊԵՍ ՄԻ ԳԵՏԱԿ


Ինչպես գարնանային մի վարար գետակ,
Բարությունն հորդում է քո նուրբ աչքերից,
Եվ տարածվելով իմ հոգու խորքում,
Երջանկություն է քաղում իմ սրտից…


08.12.2015

ՄԱՅՐԱՄՈՒՏԸ ՔԵԶ ՀԵՏ


Այսօր մայրամուտն այնքան գեղեցիկ էր…
Աննկարագրելի էր արևի վերջին ժպիտն ինձ… Այնքան գեղեցիկ ու յուրահատուկ, այնքան ջերմ ու սիրով լի, որ ես չգիտեմ, թե ինչպիսի բառերով  նկարագրեմ այն:
Եվ այդ ամենը միայն քո շնորհիվ, այդ ամենը միայն քո ժպիտների, քո հայացքենրի ու քո չքնաղ աչքերի շնորհիվ, քանի որ մայրամուտի ժամանակ դու կողքիս էիր: Եվ այն պահին, երբ արևը սկսեց իր վերջին ժպիտներն ու պայծառ շողերը թաքցնել մոխրագույն ամպերի տակ, ես զգացի քո անսահման ջերմությունը:

23.11.2015

ԴՈՒ ԿԱՍ

Դու կաս իմ սրտում,
Եվ դա բավ է ինձ,
Որ ամբողջ կյանքում
Երջանիկ լինեմ,

ԱՆԿԵՂԾ ՍԵՐ


Մի խենթ պատանի,  ինչ որ մի խենթ օր,
Հանդիպեց չքնաղ մի գեղեցկուհու,
Ու լցվեց կյանքը մի մեծ ջերմությամբ,
Պատվեց ողջ սիրտը սիրով զորավոր…

ԱՅՍ ՄԵԾ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԼՈԿ ՔԵԶ ՍԻՐԵՑԻ


Դու իմ սեր, իմ երջանկություն,
Իմ կյանքի ջերմություն,
Երազային պարզություն ,
Սրտիս անծայր մաքրություն…

13.11.2015

ՔԵԶ ՀԵՏ ԲԵՐԵՑԻՐ

Արևից պոկված մի շող լուսավոր,
Աստղերից իջած մի լույս զորավոր,
Երկնքից պոկված ժպիտ փառավոր
Բերեցիր քեզ հետ…

ԴՈՒ ԵԿԱՐ


Դու եկար և ամեն ինչ փոխվեց,
Դու եկար և կյանքն ինձ ժպտաց,
Արևը ջերմություն ինձ տվեց,
Արթնացավ իմ սիրտը քնած…

09.11.2015

ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ


Քեզ պես հոգատար մարդ այս աշխարհում,
Ինձ երբևիցէ դեռ չի հանդիպել
Ծնողից բացի…
Բայց ծնողական հոգատարությունն
Այլ կերպ է կոչվում,
Իսկ քոնը՝ մեկ այլ…

ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ


Երջանկություն, դու այնքան շատ
Փորձություն ես լուռ թաքցնում
Հոգուդ խորքում,
Որ թվում է թե պետք է լուռ
Ողջ աշխարհը տալ ոտքի տակ,
Որ գտնենք լոկ մեկ պատասխան
Մեզ շատ տանջող գեթ մեկ հարցի,
Այն է, թե կա՞ երջանկություն
Բախտից նվեր
Քեզ պահ տրված
Հենց մեզ համար,

ԱՐԵՎԻՑ ՄԻ ՊԱՅԾԱՌ ՇՈՂ

Արևից մի պայծառ շող
Պոկվեց ընկավ երկնքից,
Դիպավ սրտիս նուրբ լարերին,
Ազատեց այն սառույցից…



Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար