div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

24.02.2016

ԿԱՆԳ ԱՌ ԺԱՄԱՆԱԿ


Անցնում են օրերն իրար հետևից, 
Եվ սլանում է ժամանակն անգութ, 
Խլելով բազում օրեր իմ կյանքից, 
Թողնելով միայն հուշեր սև ու մութ… 
Այնքան արագ է անցնում ամեն բան, 
Որ չեմ հասցնում վայրկյաններն հաշվել, 
Եվ երբ նայում եմ ես օրացույցին, 
Հասկանում եմ, որ տարին է անցել… 
Աչք դեռ չթարթած օրերն սլանում, 
Սրտումս անհագ կարոտ են վառում, 
Քո ներկայությունն զգալու տենչին, 
Սիրտս ոչ մի կերպ էլ չի դիմանում… 
Երբ կողքիս ես դու, ժամանակն անխիղճ 
Այնքան արագ է սլանում, ասես, 
Լինի ճեպընթաց, որն ուշացել է 
Կանգառ հասնելուն տրված վայրկյանից… 
Բայց երբ հեռու ես, նույն ճեպընթացը, 
Այնքան դանդաղ է ընթանում, կարծես, 
Կանգառում իրեն սպասողներ չկան… 
Կանգ առ ժամանակ, մի փոքր սպասիր, 
Թույլ տուր վայելել կյանքը ինձ տրված, 
Թող, որ ջերմանամ սիրո քնքշանքից, 
Թույլ տուր հագենալ այդ սեր կոչվածից… 
Մի փոքր ապրել խենթ սիրուց արբած, 
Կերտել ապագա մեծ սիրուց ծնված, 
Եվ արբել, արբել ծով համբույրներից, 
Կյանք շնորհել նորից հոգուս խենթացած… 
Կանգ առ ժամանակ…


Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար