div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

30.08.2016

ԿԱՐՈՏ ՀԱՅՐԵՆՅԱՑ


Հեյ, դու, անցորդ,
Կանգ առ մի պահ,
Լսիր խոսքս, նոր գնա,
Գուցե հոգում քո, կամ մտքում
Իմ պատմածից հուշ մնա...

Այս աշխարհում կա մի երկիր,
Կա մի փոքրիկ դրախտավայր,
Այն ինձ ծնող հողն է պարարտ,
Հունն է կյանքի իմ վարար...
Դարերն եկել անց են կացել,
Չի խոնարհվել նա երբեք,
Թեկուզ անցած ճանապարհից
Հուշ մնացին լոկ վերքեր...
Բազում սպիներ, որոնք ասես
Բախտը դաջել է այնպես,
Որ նոր ծնվող սերունդն անգամ
Ցավը զգում է այդ կարծես...
Ցավ, որ հոգու խուրքում դեռ թարմ,
Վառ հուշեր է արթնացնում,
Եվ ամեն ոք, ամեն անգամ,
Ցավն այդ զգում է իր սրտով...
Բազում վերքեր մեզ մնացին,
Հարյուրավոր դարերից,
Դարերով մեզ եկած հասածն
Ավերվեց մարդու ձեռքից...
Բայց կներես, նրանց մարդ կոչել
Ոչ մի կերպ չի կարելի,
Քանզի նրանք հարձակվեցին
Գիշերով գաղտագողի...
Ավերեցին այն ամենը
Ինչը ընկավ ձեռքի տակ,
Բյուր հայորդիք, հայուհիներ,
Կորսվեցին անհատակ...
Բախտը երես թեքեց անգամ
Նոր ծնված փոքրիկներից,
Անխիղճները կոտորեցին
Հանելով հենց մոր ծոցից...
Թե աջ, թե ձախ չնայեցին,
Հրդեհեցին ամեն ինչ,
Ամենուրեք լսվում էր լոկ
Թե ողբ, թե լաց, աղերս ու ճիչ...
Դժողային մի պատմություն
Թողեցին դարի սրտում,
Իսկ այդ դարն հիմա ապրում է,
Ամեն մի հայի սրտում...
Ամեն մի հայ իր մտքերում,
Հիշում է իր նախնիներին,
Մեկն իր հորը, մյուսը՝ մորը,
Կամ ամբողջ ընտանիքին...
Բայց մեկ րոպե, ի՞նչ ընտանիք,
Սպանեցին գերդաստանով,
Մի ամբողջ ազգի պատմություն
Ներկեցին արյան գույնով..
Ինչ ուներ իմ ազգը հպարտ,
Գողացան գազանաբար,
Թե հող, թե տուն, թե կացարան,
Վանք ու մատուռ հուր դարձան...
Դժոխքի մի կրկնապատկեր,
Վառվեց հայի աչքերում,
Ամենուրեք թե հուր, թե բոց,
Բորբ հրդեհ էր ալեկոծ...
Չկար մի տեղ, ուր չլիներ
Հայի կիզված մի մարմին,
Մանկան բազում, բազում դիեր,
Դրված հենց իր մոր կրծքին...
Դե ասա ինձ հիմա անցորդ,
Ինչպես կոչեմ ես նրանց,
Որ իմ ազգի ցավն ու լացը
Նրանք էլ զգան դառնացած...
Բայց մոռացա մի բան նշել,
Ազգս դա չհանդուրժեց,
Համախմբվեց, մի բուռ դարձավ,
Ու ոսոխի դեմ կանգնեց...
Լուծեց վրեժը հայության,
Այդ գազանին սատկացրեց,
Սակայն մեկ է, վերքը խորն էր,
Վերքը բուժել չստացվեց...
Վերքին դարման եղավ լոկ այն,
Որ գազանը այդ սատկեց,
Բաց դե վերքը խորն էր,
Նույնիսկ դա չսպիացրեց...
Ամեն օր մի կաթիլ արյուն,
Թափվում է ցած այդ վերքից,
Ամեն կաթիլ արյունից էլ
Ծնվում է հերոս իմ ազգից...
Ով պատրաստ է վրեժ լուծել,
Իր նախնյաց ցավի համար,
Եվ պատրաստ է խլել կյանքեր,
Ոսոխից այդ անհամար...
Ու վերջապես առնել վրեժը,
Տարիների հնության,
Որ հայն էլի ապրի խաղաղ,
Իր իսկ հողում պատմական...
Պատմական, քանզի հողում այդ,
Ապրել է հայը դարերով,
Բայց կորցրել է կյանքի գնով,
Անմեղ արյուն թափելով...
ՈՒ արյան հետ անմեղ թափված,
Կարոտ ծնվեց իմ գենում,
Ու կարոտի այդ զգացումով,
Հայը կապրի դարերով...
Այնքան կապրի, մինչ գա պահը,
Հայը կրկին ետ դառնա,
Ու վերջապես հենց այդ հողում
Հայի արմատն ամրանա..
Էլ ի՞նչ ասեմ, գնա անցորդ,
Պատմիր այն, ինչ ասացի,
Թող ողջ աշխարհն այդ իմանա,
Հային թող լավ ճանաչի...
Էլ ասելու ոչինչ չունեմ,
Թողնեմ քեզ քո մտքերով,
Մտորելով ճամփադ անցիր,
Խոսքը պատմիր աշխարհով...
Թող, որ բոլորն էլ իմանան,
Հայի ոգին ճանաչեն,
Ու միշտ հիշեն՝ հայն անպարտ է,
Կապրի հավետ՝ դարերով... 


Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար