div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

10.05.2014

ԴԱ ՍՐՏԻՍ Է ՊԵՏՔ, ՍԱԿԱՅՆ ՆԱ ԴԵՄ Է

Ես պետք է մոռանամ քեզ և ես դա կանեմ,
Քանի որ հիմա սիրտս է դա ուզում,
Քանի որ արդեն շատ բարդ է դարձել
Ապրել սիրելով, բայց գիտակցությամբ,
Որ դու իմը չես ու չես էլ լինի...
Ես պետք է մոռանամ քեզ... Ես դա կփորձեմ,
Քանզի անկարող եմ լուռ համակերպվել
Քեզ դեռ չգտած կորցնելու մտքին.
Ծանոթ վիճակ է, բայց սիրտս մեղք է,
Որ նման փորձության կրկին ենթարկվի...
Նա կդիմանա՞, ոչ ոք չգիտի,
Սակայն վերքը շատ խորը կլինի,
Որ բուժել ոչ ոք չի կարողանա,
Ես համոզված եմ սիրտս ուժեղ է,
Բայց վախենում եմ, որ կհանձնվի...
Որ պայքարել էլ չի ցանկանա ապրելու համար,
Կյանքը կդառնա պարզ, միապաղաղ, անհետաքրքիր,
Որ էլ չի փորձի նորից ջերմանալ,
Կհամակերպվի տխուր, միայնակ կյանքին այս ցավոտ,
Կորցնելով հույսի միակ աղբյուրը. սիրված լինելու լույսը արևոտ...
Ես... Մոռանամ քեզ.... Շատ բարդ մի խնդիր,
Որը ինձ պետք է լուծել շատ արագ,
Մի հարց, որ պետք է պատասխան ատանա,
Քանի որ սիրտս է տանջվում կարոտից,
Դա սրտիս է պետք, սակայն նա դեմ է....
Ես գիտեմ, որ պետք է մտքիցս հանեմ քեզ,
Որ կարողանամ սրտիցս էլ հանել,
Սակայն սրտիցս հանելու մտքի հետևանքներից,
Վախենում եմ քեզ մտքիցս  հանել....
Դա սրտիս է պետք, սակայն նա դեմ է ....

***

ՙՑանկանալ՚... Մարդու շուրթերից ամենաշատն ու ամենահեշտը հնչող, բայց ամենաբարդն իրականացվող արտահայտությունն աշխարհում...

***

Այն սիրտը, որն անընդհատ տալիս է ջերմություն, իսկ փոխարենը ստանում է սառնություն՝ ի վերջո սկսում է տալ սառնություն...

***

Երբ ուղեղը դադարում է սառը դատել, դրա հետևանքների համար պատասխան է տալիս սիրտը...

***

Հիշի´ր, յուրաքանչյուր սիրտ, որը նման է սառույցի` հնարավոր է հալեցնել միայն քո սրտի ջերմությամբ: Չէ որ յուրաքանչյուր սառցե բեկոր, որը ծնվում է ձմռան սառնությունից, հալչում է միայն արևի ջերմությունից...

***

Երբեք մի տխրեք, երբ Ձեր ջերմությանը պատասխանում են սառը անտարբերությամբ, քանի որ Ձեր ջերմությունը կհասկանա ՆԱ, ով իրոք ունի դրա կարիքը...

08.05.2014

ԱԽ ԱՅՍ ԿԱՐՈՏԸ

Ախ այս կարոտը, անգութ կարոտը,
Որ ստիպում է ինձ անվերջ մտորել...
Ախ այս կարոտը, դաժան կարոտը,
Որը ստիպում է անվերջ տանջվել
Կարծես սպանում է ինձ....
Ախ այս կարոտը, անսիրտ կարոտը,
Որ կարծես կորցրել է այն խիղճ ասվածը
Ու անխղճաբար խաղում է սրտիս նուրբ լարերի հետ,
Ալեկոծում է իմ հանդարտ հոգին,
Դարձնելով անսանձ փոթորիկ...
Ախ այդ կարոտը, թախծոտ կարոտը,
Որ մտել սիրտս ու դուրս չի գալիս,
Ու ցավեցնում է վերքերը սրտիս,
Որի պատճառով հենց սիրտս է լալիս,
Ու հանգիստ ապրել ինձ թույլ չի տալիս...
Ու հիմա հենց այդ կարոտի դարդից,
Չեմ կարողանում սթափվել երազից,
Ապրում եմ կարծես լոկ երազներով,
Որտեղ քեզ կողքիս տեսնել եմ կարող...
Ապրում եմ միայն այն ջերմ հուշերով,
Երբ քո ժպիտը ճամփիս էր շողում,
Աչքս էր շոյում, կյանքս էր լիացնում,
Եվ սրտիս բոլոր վերքերն էր բուժում...
Հիմա ես տխուր քայլում եմ մենակ,
Ու քեզ տեսնելու մասին մտածում,
Քո քաղցր հայացքի մասին երազում,
Որն ասես Աստծո հայելին լիներ,
Որտեղ ես Աստծո ժպիտն էի տեսնում...
Ես կարոտում եմ նաև վայրկյանն այն,
Երբ առաջին անգամ քեզ հանդիպեցի...
Երբ հայացքդ աստվածային,
Մահացող սրտիս կյանքի հույս տվեց,
Կյանքի լույս տվեց, և նոր ուժ տվեց
Դիմակայելու փորձությունների...
Բայց չէի մտածում, որ հենց հայացքն այդ
Հիմք պետք է դնի մի նոր փորձության,
Հիմք պետք է դնի նոր երազների,
Ու պետք է ստիպի նորից ճաշակել
Այն դառնահամը անսիրտ կարոտի....

07.05.2014

ՄԻ ՀԵՌԱՑԻՐ

Խնդրում եմ երբեք չլքես դու ինձ,
Ինչ էլ որ լինի՝ չհեռանաս...
Ինչ էլ որ լինի, կողքիս միշտ եղիր,
Առանց քեզ ապրել չեմ կարողանա...
Միշտ եղիր կողքիս քո ողջ վեհությամբ,
Հոգու պարզությամբ, սրտի մաքրությամբ...
Միշտ եղիր ինձ հետ՝ քո ներկայությամբ
Աշխարհն է բարի դառնում էությամբ...
Չլքես դու ինձ ինչ էլ որ լինի,
Թեկուզ ինձ սիրես, թեկուզ ինձ ատես,
Բայց միայն մի բան երբեք դու չանես.
Երբեք չանտեսես ու չհեռանաս...
Խնդրում եմ եղիր հավերժ դու կողքիս,
Քեզ հետ ինձ զգում եմ տերը աշխարհի,
Քո կողքին ասես արևն է շողում իմ ճանապարհին,
Գիշերվա կեսին՝ անաստղ երկնքից...
Թեկուզ և ատես, բայց ատելով էլ ինձ կերջանկացնես...
Քանզի ժպիտդ միշտ կտեսնեմ ես,
Քո ներկայությամբ կապրեմ ես...
Խնդրում եմ այս տխուր աշխարհում,
Միշտ լինես կողքիս... մենակ չթողնես...

05.05.2014

ՇՈՒՐՋՍ ԱՄԵՆ ԲԱՆ ՔԵԶ Է ՀԻՇԵՑՆՈՒՄ

Շուրջս ամեն բան քեզ է հիշեցնում,
Ամեն, ամենը ինչ աչքս է տեսնում,
Ամեն, ամենը ինչ սիրտս է զգում,
Միտքս մտորում...
Նույնիսկ ակնթարթը, որն արդեն անցավ
Քո մասին պատմեց, հետո հեռացավ...
Շուրջս ամեն բան քեզ է հիշեցնում...
Նույնսիկ ճնճղուկը, որ ծառին նստել
Լուռ դայլայլում է մի մեղմ մեղեդի,
Կարծես յուրաքանչյուր դայլայլում անուննդ է տալիս,
Քո մասին պատմում...
Նույնիսկ ծառերի շրշյունն անաղմուկ,
Կարծես քո ձայնով ինձ հետ է խոսում...
Կարծես թե լինեմ ինչ որ մի վայրում,
Որտեղ ամեն տեղ բարին է ապրում,
Կարծես թե լինեմ աստծո դրախտում,
Որտեղ բարին լոկ քեզնով է ապրում...
Շուրջս ամեն բան քեզ է հիշեցնում...
Շուրջս ամեն ուր քո պատկերն է վեհ,
Ժպիտն անմոռաց, ժպիտն աստվածային...
Նույնիսկ պատերը ինձ շրջապատող
Քո պատկերով են զարդարված կարծես...
Ես քեզ մոռանալ չեմ կարողանում,
Եվ չեմ էլ ուզում մոռանալ երբեք,
Քո անվան հետ է կապված ամեն պահ,
Որը իմ կյանքում ստացել է արժեք ...
Շուրջ բոլորս լոկ քո հայացքներն են,
Քո ժպիտներն են ու խոսքերն են քո,
Շուրջս ամեն բան քեզնով է պատված,
Շուրջս ամեն բան քեզ է հիշեցնում,
Քո մասին պատմում ամեն վայրկյանը,
Որն արդեն անցել կամ նոր է գալու...
Սրտիս ամեն զարկն ասես աղոթք է...
Աղոթք, որ միայն քեզ է նվիրված,
Աղոթք, որը միայն քեզ համար է
Սրտիցս հնչում առ Աստված...
Ես քեզ հիշում եմ, երբ երազում եմ,
Երբ մտորում եմ, երբ աղոթում եմ,
Երբ լուռ քայլում եմ, կամ էլ վազում եմ,
Երբ ակնթարթից փախչել եմ փորձում,
Երբ անգամ ինքս ինձնից եմ փախչում
Մեկ է ամեն բան քեզ է հիշեցնում...
Մտել ես սիրտս, սրտիս խորքերը,
Արյան միջոցով տարածվել մարմնով,
Ու հիմա լոկ քեզնով եմ ապրում...
Իսկ քեզ մոռանալ, նույնն է, թե մեռնել,
Քանի որ այլ կերպ լինել չի կարող...
Պետք է ուղղակի արյունս կանգնի,
Որ քեզ հիշել դադարեմ հավերժ...
Պետք է կյանքը կանգ առնի հավերժ,
Որ քեզ հիշեցնող ակնթարթ չլինի...
Սակայն վստահ եմ, որ նույնիսկ այդժամ
Քեզ մոռանալ չեմ կարողանա...
Քանզի դու կապրես այդժամ իմ հոգում,
Որն առհավետ է ճախրում երկնքում....
Շուրջս ամեն բան քեզ է հիշեցնում..

03.05.2014

ԿՐԿԻՆ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՄ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆՍ

Ես հեռանում եմ իմ իսկ ձեռքերով կերտած աշխարհից,
Ես հեռանում եմ քեզնով արարած այն վեհ դրախտից,
Որտեղ երբևէ երազել եմ լուռ ապրել միշտ քեզ հետ…
Ես հեռանում եմ քո ձեռքով ստեղծված ոսկե պալատից,
Որտեղ դու մի վեհ, բարի թագուհի, իսկ ես էլ քեզ ստրուկ
Ապրել եմ ու միշտ արբել քեզանով՝ եղել երջանիկ…
Ես էլ չեմ ուզում խելքահան լինել քո սիրո դարդից,
Ես էլ չեմ ուզում միայնակ լինել քո կողքին կանգնած,
Ու քո ջերմությամբ լուռ ջերմանալով՝  մրսել մեղմ քամուց…
Հաղթահարել եմ միշտ փոթորիկներ, բազում արհավիրք,
Բայց քո սիրո դեմ անզոր եմ հիմա դուրս  գալ, մարտնչել,
Հաղթում է նա ինձ  լուռ հարվածելով սրտիս վիրավոր …
Ես հեռանում եմ, քանզի չեմ ուզում այլևս լինել գերի քո սիրուն,
Գերի, ով գիտի ճամփան փրկության, բայց  և չի փախչում,
Չի կարողանում հաշտվել միայնակ ապրելու մտքին…
Ես էլ չեմ ուզում տեսնել քեզ կողքիս, լինել այդքան մոտ,
Քանզի անզոր եմ համոզել ինքս ինձ և զուր հուսադրել,
Որ լավ կլինի ավարտն այս անգամ և ես չեմ տանջվի անհույս կարոտից…
Անլույս կարոտից, որ մտել սիրտս, հանգիստ չի տալիս,
Չի թողնում ապրեմ, կյանքը  վայելեմ  գոնե մեկ րոպե… Որ քեզ չհիշեմ,
Ու քեզ տենչալով զուր չտանջվեմ, հաշտվեմ առանց քեզ ապրելու մտքին…
Բայց ոչ, չի ստացվում, անզոր եմ դարձել. Չեմ կարողանում հաղթել կարոտին,
Չեմ կարողանում քեզ մտքիցս հանել, առանց քեզ ապրել չեմ կարողանում,
Մտել ես սրտիս խոր անկյունները, ուր միայն դու ես ու սերն իմ անսպառ…
Անզոր եմ քանդել կամուրջը վերջին, քանզի լավ գիտեմ՝ օդից կկախվեմ
Մեկ րոպե ավել կողքիդ լինելու, կարոտս առնելու՝ ապրելու համար,
Եվ չեմ հեռանա, եթե մեկ անգամ, գեթ վերջին անգամ ձայնդ չլսեմ…
Սակայն ես հիմա փորձում եմ լքել աշխարհը, որտեղ քեզ եմ հանդիպել,
Փորձում եմ, սակայն չեմ համարձակվում և չեմ ցանկանում,
Քանզի լավ գիտեմ, որ հեռանալիս սիրտս կանգ կառնի…
Քանզի լավ գիտեմ էլ չեմ դիմանա նման հարվածի. Սիրել, բայց  գնալ,
Ապրել այն մտքով, որ խենթի նման սիրում եմ, սակայն կորցնում եմ կրկին,
Կրկին կորցնում եմ երջանկությունս…  


Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար