div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

14.08.2014

ՓՈՐՁԱՆՔՆ, ՈՉ ԹԵ ՍԵՐ

Լինում են դեպքեր, երբ սերն աշխարհում,
Անթի՜վ, անհամար փորձանք է բերում,
Այո հենց փորձանք, այլ ոչ փորձություն...
Սիրո պաճառով այս մեծ աշխարհում,
Ինչե՜ր որ ասես, թե չի պատահում,
Սիրո պատճառով մարդիկ են զոհվում,
Երկրներ քանդվում, ավերակ դառնում,
Սիրո պատճառով այս մեծ աշխարհում,
Պատերազմներն են նույնիսկ արթնանում...
Իմ ու քո դեպքն էլ բացառություն չէ,
Եթե ոչ փորձանք, ապա էլ ինչ է.
Եթե ոչ փորձանք, ապա հանցանք է,
Սակայն հանցանքն էլ մի մեծ փորձանք է...
Մենք գիտակցելով կամ նույնիսկ և ոչ,
Հանդիպել ենք այս դատարկ աշխարհում,
Սակայն բաժանվել հիմա չի ստացվում...
Բայց գիտակցաբար պետք է բաժանվենք,
Քանզի շարունակել այսպես չի լինի,
Տանջում ենք այսպես հոգիները մեր...
Տանջում ենք, քանզի գիտակցում ենք, որ
Միասին լինել երբեք չենք կարող,
Դեմ հանգամանքներ՝ ինչքա՜ն որ ուզես,
Հաղթահարել որոնք, ցավոք չենք կարող...
Հենց Աստված է դեմ, քանզի լավ գիտի,
Որ սա մեր կյանքում մեծ փորձանք է մի,
Որն օդից եկավ, մեր սրտին կպավ...
Պետք է բաժանվենք, պետք է հեռանանք,
Եվ համակերպվենք իրավիճակին,
Քանզի պայքարել դժվար թե ստացվի,
Անիմաստ է ու վտանգով է լի...
Վտանգն է կախված մեր գլխին հիմա,
Հին ու թափանցիկ մի մեծ տոպրակով,
Որն ամեն վայրկյան կարող է պայթել...
Բայց դա թույլ չենք տա...
Վտանգավոր է...
Քանի որ պայթյունից, այն էլ վտանգի,
Զոհեր կլինեն, ոչ ոք չի փրկվի...
Եվ կքանդվի աշխարհը այս մեծ
Իմ ու քո գլխին՝ հենց մեր պատճառով...
Քանի որ տեսանք ռումբը ահարկու,
Բայց չփորձեցինք պայթյունը կանխել,
Պայթյունից հետո պարզ է դառնալու
Լոկ մեր սրտերն են զուր տեղը զոհվել...

Комментариев нет:

Отправить комментарий



Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար